Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 91
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.05.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.05.2018
Дата вступления в силу
01.07.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2018 թվականի

թիվ 91

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված` «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող` այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի մայիսի 29-ի

թիվ 91 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացնելով

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Մանկական խաղահրապարակի սահարան

9506 99 900 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

2. Մանկական խաղահրապարակի ճոճեր

9506 99 900 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

3. Մանկական խաղահրապարակի ճոճաթոռ

9506 99 900 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

4. Մանկական խաղահրապարակի կարուսել

9506 99 900 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

5. Մանկական խաղահրապարակի ճոպանուղի

9506 99 900 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

6. Մանկական քաղաք (խաղային համալիր)

9506 99 900 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

7. Խաղային սարքավորումներ մանկական խաղահրապարակի համար, այդ թվում` ավազաման, խաղային տնակ, լաբիրինթոս

9506 99 900 0-ից

համապատասխանության մասին հայտարարագիր

 

8. Հարվածակլանիչ ծածկույթ` ռետինե

4016 91 000 0-ից

համապատասխանության հավաստագիր

 

9. Հարվածակլանիչ ծածկույթ`սինթետիկ

3918-ից 3919-ից 3920-ից 3921-ից 5703-ից 5904

համապատասխանության հավաստագիր

 

 

Ծանոթագրություններ.

 

1. Սույն ցանկի կիրառման համար անհրաժեշտ է օգտվել ինչպես արտադրանքի անվանումից, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից:

2. «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու մասին պահանջը չի կիրառվում հետևյալ արտադրանքի նկատմամբ`

ա) նախքան «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգն (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ուժի մեջ մտնելն արտադրված և շահագործման հանձնված` մանկական խաղահրապարաների համար նախատեսված սարքավորումներ և (կամ) ծածկույթ,

բ) մարզանքների և ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և զբոսաշրջությամբ զբաղվելու համար նախատեսված սպորտային սարքավորումներ և արտադրատեսակներ,

գ) ատրակցիոններ, որոնց վրա տարածվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 114 որոշմամբ ընդունված` «Ատրակցիոնների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 038/2016) գործողությունը,

դ) խաղալիքներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: