Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի, 2020 թվական N 192-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 13-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողին պատկանող մասնաճյուղի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Էրիկ Աղաջանյան», Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մ.Խորենացի 2 (ՀՎՀՀ 77925452).
2) «Ավտոգազ» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսիան-Գորիս խճուղի 2 (ՀՎՀՀ 00842235).
3) Ա/Ձ «Մելանյա Բեգլարյան», Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գայի 1բ (ՀՎՀՀ 77930081).
4) «Սալ-քար գազ» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Գորիս, Քրիստափորի 1ա (ՀՎՀՀ 09210673).
5) «Սուլավա-Տ.Ա.Ս.» ՍՊԸ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Շիրակի 1 (ՀՎՀՀ 09210012):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2020 թվական: