Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 59
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.05.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата принятия
24.04.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата подписания
24.04.2018
Дата вступления в силу
27.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2018 թվականի

թիվ 59

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԱԳՈՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 63Դ ծանոթագրությամբ.

«63Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 59 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018

թվականի ապրիլի 24-ի

թիվ 59 որոշման

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

8607 19 900 0

- - -

սայլակների, ընթացային ճոճանային սայլակների և նույնանման սայլակների մասեր

-

8607 21 100 0

- - -

թուջից ձուլված կամ պողպատից ձուլված

-

8607 21 900 0

- - -

այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018

թվականի ապրիլի 24-ի

թիվ 59 որոշման

 

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

 

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորները

8607 19 900

- - -

սայլակների, ընթացային ճոճանային սայլակների ևնույնանման սայլակների մասեր

 

8607 19 900 1

- - - -

կենտրոնական ուղղահայաց հիդրավլիկ հարվածամեղմիչ՝ գնացքաքարշային քարշուժի երկհարկանի ուղեւորատար վագոնների արտադրության համար5)

-

8607 19 900 9

- - - -

 այլ

-

8607 21 100

- - -

 թուջից ձուլված կամ պողպատից ձուլված՝

 

8607 21 100 1

- - - -

արգելակային հարմարանքների մասեր՝ գնացքաքարշային քարշուժի երկհարկանի ուղեւորատար վագոնների արտադրության համար5)

 

-

8607 21 100 9

- - - -

 այլ

-

8607 21 900

- - -

 այլ՝

 

8607 21 900 1

- - - -

արգելակային մայրուղու կառավարման վահանակ, աքցանի մեխանիզմ, արգելակային հսկիչ, արգելակային սարքավորման կոնտեյներ, արգելակային մակադրակ, հակասայթաքման սարքվածք՝ գնացքաքարշային քարշուժի երկհարկանի ուղևորատար վագոնների արտադրության համար5)

 

-

8607 21 900 9

- - - -

այլ

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018

թվականի ապրիլի 24-ի

թիվ 59 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը

(մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

8607 19 900 1

- - - -

 կենտրոնական ուղղահայաց հիդրավլիկ հարվածամեղմիչ՝ գնացքաքարշային քարշուժի երկհարկանի ուղեւորատար վագոնների արտադրության համար5)

563Դ)

8607 19 900 9

- - - -

 այլ

5

8607 21 100 1

- - - -

 արգելակային հարմարանքների մասեր՝ գնացքաքարշային քարշուժի երկհարկանի ուղեւորատար վագոնների արտադրության համար5)

563Դ)

8607 21 100 9

- - - -

 այլ

5

8607 21 900 1

- - - -

արգելակային մայրուղու կառավարման վահանակ, աքցանի մեխանիզմ, արգելակային հսկիչ, արգելակային սարքավորման կոնտեյներ, արգելակային մակադրակ, հակասայթաքման սարքվածք՝ գնացքաքարշային քարշուժի երկհարկանի ուղեւորատար վագոնների արտադրության համար5)

563Դ)

8607 21 900 9

- - - -

 այլ

5

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: