Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2022
Дата вступления в силу
20.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 289-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 24-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 15-ից 24-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 17-ից 26-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 19-ը ներառյալ.

3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 27-ը ներառյալ, 6 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 19-ից 28-ը ներառյալ.

4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ.

5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 31 պահեստազորային` 2022 թվականի հունիսի 6-ից 15-ը ներառյալ.

6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 15-ից 24-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2022 թվական: