Գլխավոր տեղեկություն
Номер
N 195-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2022
Дата вступления в силу
19.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 195-Ա

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում «Արդյունաբերական ջերմոցային համալիր»-ի կառուցման ներդրումային ծրագրին՝ համաձայն N 3 հավելվածի: N 3 հավելվածով սահմանված «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի կողմից սույն որոշմամբ ստանձնած պարտավորությունների համար համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև։

2. Համաձայնություն տալ առաջարկությանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի սեփականությունը հանդիսացող 51.41468 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով Էդուարդ Օհանյանին ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:

3. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը Էդուարդ Օհանյանի կողմից՝ համաձայն N 3 հավելվածի, մասնավոր սեփականատերերից իրացման գործընթացն ավարտելուց հետո՝ 5 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

18.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 195-Ա որոշման

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայր

 

ՀՀ

Ծածկագիրը

Մակերեսը հա

1 հա արժեքը

Կադաստրային

արժեքը

Գործառնական

նշանակությունը

1.

05-040-0203-0055

2.67636

537,500.00

1,438,544

Արոտ

2.

05-040-0201-0027

0.24854

107,500.00

26,718

Գյուղ.այլ

3.

05-040-0201-0025

1.35084

107,500.00

145,215

Գյուղ.այլ

4.

05-040-0201-0026

0.29775

107,500.00

32,008

Գյուղ.այլ

5.

05-040-0219-0008

0.05253

107,500.00

5,647

Գյուղ.այլ

6.

05-040-0201-0028

1.29838

107,500.00

139,576

Գյուղ.այլ

7.

05-040-0201-0039

7.19547

537,500.00

3,867,565

Արոտ

8.

05-040-0222-0024

1.46727

537,500.00

788,658

Արոտ

9.

05-040-0221-0024

5.84479

537,500.00

3,141,575

Արոտ

10.

05-040-0223-0049

1.20944

537,500.00

650,074

Արոտ

11.

05-040-0223-0046

0.080229

537,500.00

43,123

Արոտ

12.

05-040-0222-0018

2.13382

537,500.00

1,146,928

Արոտ

13.

05-040-0203-0053

4.51845

537,500.00

2,428,667

Արոտ

14.

05-040-0223-0048

0.24266

537,500.00

130,430

Արոտ

15.

05-040-0223-0047

0.023494

537,500.00

12,628

Արոտ

16.

05-040-0202-0055

7.618

537,500.00

4,094,675

Արոտ

17.

05-040-0222-0023

0.93149

537,500.00

500,676

Արոտ

18.

05-040-0221-0025

0.097332

107,500.00

10,463

Գյուղ.այլ

19.

05-040-0202-0063

0.024269

107,500.00

2,609

Գյուղ.այլ

20.

05-040-0202-0061

0.073504

107,500.00

7,902

Գյուղ.այլ

21.

05-040-0203-0058

0.04307

107,500.00

4,630

Գյուղ.այլ

22.

05-040-0203-0054

0.16825

107,500.00

18,087

Գյուղ.այլ

23.

05-040-0203-0061

0.11501

107,500.00

12,364

Գյուղ.այլ

24.

05-040-0202-0057

0.17866

107,500.00

19,206

Գյուղ.այլ

25.

05-040-0202-0058

0.037185

107,500.00

3,997

Գյուղ.այլ

26.

05-040-0203-0059

0.07004

107,500.00

7,529

Գյուղ.այլ

27.

05-040-0202-0056

0.088311

107,500.00

9,493

Գյուղ.այլ

28.

05-040-0221-0026

0.024608

107,500.00

2,645

Գյուղ.այլ

29.

05-040-0203-0063

0.074692

107,500.00

8,029

Գյուղ.այլ

30.

05-040-0221-0023

0.070026

107,500.00

7,528

Գյուղ.այլ

31.

05-040-0202-0060

0.370189

107,500.00

39,795

Գյուղ.այլ

32.

05-040-0203-0065

1.38113

537,500.00

742,357

Արոտ

33.

05-040-0222-0019

0.018263

107,500.00

1,963

Գյուղ.այլ

34.

05-040-0203-0060

0.084812

107,500.00

9,117

Գյուղ.այլ

35.

05-040-0203-0064

0.007932

107,500.00

853

Գյուղ.այլ

36.

05-040-0203-0056

0.22568

107,500.00

24,261

Գյուղ.այլ

37.

05-040-0223-0026

0.04719

107,500.00

5,073

Գյուղ.այլ

38.

05-040-0414-0001

2.20353

107,500.00

236,879

Գյուղ.այլ

39.

05-040-0221-0027

0.29489

107,500.00

31,701

Գյուղ.այլ

40.

05-040-0202-0059

0.038176

107,500.00

4,104

Գյուղ.այլ

41.

05-040-0221-0029

0.011579

107,500.00

1,245

Գյուղ.այլ

42.

05-040-0203-0062

0.038572

107,500.00

4,146

Գյուղ.այլ

43.

05-040-0202-0062

0.025304

107,500.00

2,720

Գյուղ.այլ

44.

05-040-0222-0014

0.08228

635,000.00

52,248

Վարելահող

45.

05-040-0222-0015

0.11386

635,000.00

72,301

Վարելահող

46.

05-040-0222-0011

0.1768

635,000.00

112,268

Վարելահող

47.

05-040-0222-0016

0.28466

635,000.00

180,759

Վարելահող

48.

05-040-0222-0010

0.33932

635,000.00

215,468

Վարելահող

49.

05-040-0222-0012

0.18845

635,000.00

119,666

Վարելահող

50.

05-040-0222-0008

0.40427

635,000.00

256,711

Վարելահող

51.

05-040-0203-0046

0.81873

345,000.00

282,462

Խոտհարք

53.

05-040-0553-0002

5.35459

107,500.00

575,618

Գյուղ.այլ

54.

05-040-0202-0066

0.65

537,500.00

349,375

Արոտ

 

Ընդամենը

51.41468

 

22,028,280

 


Արոտ

35.9726

 

19,335,274.00

Գյուղ.այլ

13.0338

 

1,401.123.00

Վարելահող

1.58964

 

1,009,421.00

Խոտհարք

0.81873

 

282,462.00

 

Ներմուծեք նկարագրությունը_21527

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

18.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 195-Ա որոշման

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Վաճառող

Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Գնորդ

Էդուարդ Օհանյան

Առարկան

Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման համար հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին

Պայմանագրի կնքման ժամկետը

Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով համայնքը ներդրողի հետ կնքում է հողամասի օտարման և գրավի պայմանագիր (վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում)

Պայմանագրի և հողատարածքի վաճառքի գինը

Հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով՝ 22.028.280 (քսաներկու միլիոն քսանութ հազար երկու հարյուր ութսուն)

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

Ներդրողի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ ծագում է հողամասի օտարման և գրավի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից, և հողամասն անմիջապես գրավադրվում է համայնքի մոտ՝ որպես հողամասի կադաստրային արժեքի վճարման պարտավորության կատարման ապահովման միջոց: Ընդ որում, հողամասը կազատվի սահմանափակումներից հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն)

Գնորդի հաշվին

Կողմերի պարտավորությունները

1. Վաճառողը պարտավորվում է՝ 1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածք.

2. Գնորդը պարտավորվում է՝

1) պայմանագրի պայմաններին համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ վճարել պայմանագրի գինը 22.028.280 (քսաներկու միլիոն քսանութ հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամի չափով.

2) արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցումը և համալիրն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 (հինգ) տարվա ընթացքում: Սույն կետով սահմանված 5 (հինգ) տարվա ժամկետը հաշվարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ից, և կատարման ժամկետը սահմանվելու է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Եթե սահմանված ժամկետում ի հայտ կգա գնորդի պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման անհնարինություն, մասնավորապես՝ գնորդը չկարողանա ապահովել մասնավոր սեփականատերերից իրացման գործընթացները՝ իրենից անկախ պատճառներով, ապա գնորդը պարտավորվում է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ նշված հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելու պահանջով։ Գնորդի կողմից իր պարտավորությունների չկատարումը կատարման անհնարինության դեպքում դրա ապացուցման բեռը կրում է գնորդը։ Եթե 5 (հինգ) տարվա ընթացքում կառուցապատումն ամբողջությամբ չի իրականացվում, ապա սահմանվում է տուգանք՝ չկատարված ներդրումների ծավալի 1 (մեկ) տոկոսի չափով: Այն դեպքում, եթե 5 (հինգ) տարվան հաջորդող 1 (մեկ) տարվա ընթացքում ներդրումային ծրագիրը չի կատարվում ամբողջությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծել պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի գնորդի սեփականության իրավունքը, իսկ եթե հողամասի տարածքում գնորդի կողմից կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ, ապա դրանք սեփականության իրավունքով անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը չի ստանում որևէ փոխհատուցում.

3) հողամասը կարող է օգտագործվել բացառապես որոշմամբ հավանության արժանացած առնվազն 48.000.000 (քառասունութ միլիոն) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրումային ծրագրի շրջանակներում՝ արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման համար.

4) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ, որը կուղղվի համայնքում իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը.

6) հողերի իրացման և միավորման պրոցեսն ավարտելուց հետո պարտավորվում է դրանք ներդնել «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում.

7) Ծրագրի իրականացման ողջ ժամկետում՝ յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 30-ը ներառյալ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում Ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն և/կամ համապատասխան այլ տեղեկատվություն.

8) Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 10%-ը, 2-րդ տարում՝ 15%-ը, 3-րդ տարում՝ 15%-ը, 4-րդ տարում՝ 30%-ը և 5-րդ

տարում՝ մնացած 30%-ը:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: Այն պարագայում, երբ համաձայն N 3 հավելվածի, 5 (հինգ) տարվա ընթացքում գնորդը չի սկսում օգտագործել հողամասը նպատակային նշանակությամբ, ապա վաճառողն իրավունք է ձեռք բերում լուծել պայմանագիրը, որի արդյունքում կդադարեցվի գնորդի սեփականության իրավունքը: Այն դեպքում, եթե հողամասի տարածքում գնորդի կողմից կատարված լինեն անբաժանելի բարեփոխումներ, ապա դրանք սեփականության իրավունքով անցնում են վաճառողին, որի դիմաց գնորդը չի ստանում որևէ փոխհատուցում:

Գնորդը պատասխանատվություն է կրում՝

1) պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում.

2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

18.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 195-Ա որոշման

 

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԷԴՈՒԱՐԴ ՕՀԱՆՅԱՆԻ ԵՎ «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ

 

Ժամանակակից ջերմատներում բույսերի մշակությունը համարվում է գյուղատնտեսության արագ տեմպերով զարգացող, շահութաբեր և հեռանկարային ճյուղերից մեկը: Նմանատիպ ջերմատները հնարավորություն են տալիս ստանալ բուսաբուծական արտադրանք տարվա բոլոր եղանակներին, ապահովել բարձր բերքատվություն և օգուտներ:

Աշխարհում, բուսաբուծական արտադրանքի արտադրության գործընթացում, ամեն տարի ավելանում է արդյունաբերական ջերմատների մասնաբաժինը, որում վերջին տարիներին անմասն չի մնացել նաև Հայաստանը: Ջերմատնային արդյունաբերության զարգացման և տարածման համար Հայաստանն ունի բոլոր բարենպաստ նախապայմանները՝

- բարենպաստ եղանակային պայմաններ,

- բազմաթիվ կլիմայական գոտիներ (տարվա ընթացքում ավելի քան 320 արևոտ օրեր),

- քաղցրահամ ջրային ռեսուրսների առկայություն,

- գյուղատնտեսական գործունեության համար նպաստավոր հարկային դաշտ,

- համեմատաբար էժան աշխատուժ,

- արտահանման լայն շուկաների առկայություն՝ ԵՏՄ երկրներ, Միջին Արևելք և այլն, ընդ որում՝ ԵՏՄ երկրներ արտադրանքի արտահանումն ազատված է մաքսատուրքից, և արտահանման գործընթացն իրականացվում է ավելի պարզեցված ընթացակարգով:

Միևնույն ժամանակ ջերմատների կողմից իրականացվում են անհրաժեշտ սերտիֆիկացման գործընթացներ, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում արտադրանքն արտահանել նաև Եվրոպա:

Հայաստանում առաջին արդյունաբերական ջերմատնային համալիրը կառուցվել է 2011 թ.-ին: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքի տարածքում կառուցվել և շահագործման են հանձնվել մոտ 200 հա ընդհանուր տարածքով ժամանակակից ջերմատներ, որտեղ իրականացվում է հիմնականում լոլիկի, վարդի, վարունգի և ելակի արտադրություն: Հայաստանում գործող ժամանակակից ջերմատները տարեկան արտահանում են շուրջ 100 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Մեր երկրում արդյունաբերական ջերմատների զարգացումը հնարավորություն է տվել համայնքներում բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը և բարելավել սոցիալական վիճակը: Հայաստանում ժամանակակից ջերմատների շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 3000 ուղղակի աշխատատեղ, ընդ որում՝ աշխատանքներում ներգրավվել են հիմնականում ջերմատների տեղակայման և հարևան համայնքների բնակիչները (որից մոտ 75 տոկոսը՝ կանայք): Ջերմատների կառուցման և շահագործման ընթացքում ստեղծվել է 1000-1500 ոչ ուղղակի աշխատատեղ՝ շինարարության, լոգիստիկայի և այլ ոլորտներում, ավելացել է գազի և էլեկտրաէներգիայի սպառումը երկրում, որի արդյունքում նաև ավելացել են պետական և համայնքային բյուջեների հարկերը։

Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 115.77193 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասում, որից`

Սևան համայնքում` 52.98654 հա (որից 1.57186 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասերը մասնավորեցման ենթակա չեն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների) համայնքային սեփականություն հանդիսացող, 55.68539 հա մասնավոր սեփականություն հանդիսացող.

Վարսեր համայնքում` 7.1 հա պետական սեփականություն հանդիսացող:

Կառուցապատումը կկազմի՝

- Ջերմոցային համալիր` շուրջ 45 հա

- Արդյունաբերական տնկարան` շուրջ 2.7 հա

- Ենթակառուցվածքային, տեխնիկական և սպասարկման տարածքներ` մինչև 65 հա:

Ներդրումների մոտավոր արժեքը` առնվազն 48 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:

Շինարարական աշխատանքները կատարվելու են փուլային և կավարտվեն 60 ամսվա ընթացքում:

Օտարման գործընթացն իրականացվելու է Էդուարդ Օհանյանի միջոցով, քանի որ հողերի իրացման գործընթացը բավականին ժամանակատար պրոցես է, իսկ այն իրավաբանական անձով իրականացնելը այդ պրոցեսը բազմակի անգամ կձգձգի, միևնույն ժամանակ Էդուարդ Օհանյանը, ով հանդիսանում է «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրը, միևնույն ժամանակ նաև տնօրենը, հողերի իրացման և միավորման պրոցեսն ավարտելուց հետո պարտավորվում է վերոնշյալ հողերը ներդնել բացառապես «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում:

Նշված օտարման գործընթացում և ծրագրի գործողության ամբողջ ընթացքում «Գրին Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Էդուարդ Օհանյանի հետ համապարտ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության կառավարության առջև։

Ընկերությունը Սևան համայնքի հետ կկնքի նվիրաբերության պայմանագիր և կնվիրաբերի 4,000,000 /չորս միլիոն/ ՀՀ դրամ, որը կուղղվի համայնքում իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը:

Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա ներդրողի/ներդրողների և վարկային ռեսուրսների հաշվին:

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում կկառուցվի առաջին գերժամանակակից արդյունաբերական ջերմոցային համալիրը, որը կապահովի մշտական աշխատանքով 450-500 հոգու: Միջին աշխատավարձը կկազմի 180-220 հազար ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման շինարարական փուլում կստեղծվի լրացուցիչ մոտ 400 աշխատատեղ:

Ծրագրի իրականացման 1-ին տարում նախատեսվում է իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների և միջոցառումների ծավալի 10%-ը, 2-րդ տարում՝ 15%-ը, 3-րդ տարում՝ 15%-ը, 4-րդ տարում՝ 30%-ը և 5-րդ տարում՝ մնացած 30%-ը:

Վերջնական արդյունքում համալիրը կարտադրի շուրջ 12.000 տոննա բանջարեղենային մշակաբույսեր, որոնց մինչև 80%-ն արտահանվելու է:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

18.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ