ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2021 թվականի N 1893-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1139-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» N 1139-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Միջոցառման նպատակն է օժանդակել ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում առաջացած գույքային վնասների փոխհատուցմանը կամ գործունեության վերականգնմանն աջակցելու նպատակով։».
2) 3-րդ կետում «Օժանդակության չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, բայց ոչ ավելի, քան տվյալ շահառուի՝ 2019 թվականի Կենտրոնական գանձապետական հաշվից իրականացված մարումները» բառերը փոխարինել «Օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն (ֆինանսական միջոցների տրամադրում) պայմանագրի կնքման միջոցով, հետևյալ հաշվարկով» բառերով։
2. Ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 4-րդ կետը։
3. Որոշման N 2 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուներին գրավոր ծանուցվում է (հայտում լրացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով)՝ շահառու դառնալու վերաբերյալ պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու (նշելով մերժման հիմքերը) վերաբերյալ։»։
4. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6. Ծանուցումն ուղարկելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի և նախարարության միջև կնքվում է օժանդակության տրամադրման պայմանագիր, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է վճարում՝ շահառուի կողմից ներկայացված բանկային հաշվին փոխանցում իրականացնելու միջոցով։»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2021 թվական: