ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 470-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 551-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 551-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 3-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) երեխայի խնամքն առաջին հերթին կենսաբանական ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը` այլընտրանքային խնամքի տրամադրումը դիտելով որպես տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ, սակայն պարտադրված միջոց, իսկ ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորելը՝ որպես ժամանակավոր լուծում.»,
բ. 3-րդ ենթակետում «ընտանեկան տիպի մանկատուն» բառերը փոխարինել «ճգնաժամային աջակցության կենտրոն» բառերով.
2) 4-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպում բացառապես խնամատար ընտանիքում կամ ճգնաժամային աջակցության կենտրոնում.»,
բ. 5-րդ ենթակետից հանել «երեխայի խնամքի գիշերօթիկ, ինչպես նաև» բառերը.
3) 4-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝
«7) ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորության բացառման դեպքում՝ խնամքը կազմակերպել հետևյալ առաջնահերթությամբ՝ որդեգրման հնարավորության դեպքում՝ որդեգրում, խնամակալի, խնամատարի ընտանիք:».
4) 5-րդ կետի՝
ա. 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝
«8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.
9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում։».
5) 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «սոցիալական հոգածության կենտրոնում,», «երեխաների աջակցության կենտրոնում,» և «երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում,» բառերը.
6) 7-րդ կետի՝
ա. 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 7-րդ ենթակետից հանել «նախապատվությունը տալով ընտանեկան տիպի հաստատություններին, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում՝ մասնագիտացված հաստատությանը» բառերը,
գ. 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝
«8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.
9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում:».
7) 9-րդ կետից հանել «երեխայի խնամքի կազմակերպումը սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում» բառերը.
8) 7-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
9) 11-րդ կետից հանել «երեխաների աջակցության կենտրոնների և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների,» բառերը.
10) 12-րդ կետից հանել «երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ կետը փոփ. 29.09.22 N 1486-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 6 Երևան |