ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1589-Լ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագիրը` ըստ առանձին միջոցառումների, Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանված կարգով զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1589-Լ որոշման |
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ` ամենամյա ծրագիր) մշակման և իրականացման ուղենիշային համարվող օրենսդրական հիմքը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է (այսուհետ` օրենք):
2. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի միջոցով և իրականացնում ամենամյա ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ:
3. Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ըստ առաջնահերթությունների, կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելուն, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը,գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում՝ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:
4. Ծրագրի մշակման ընթացքում հաշվի են առնվել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, որի հիմքում դրված չորս գերակայություններից, որպես առաջին, մատնանշվում է զբաղվածության ընդլայնումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 12-ի N 1171-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված նպատակներն ու գերակայությունները.
4) 2021 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացված՝ «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կատարված հետազոտության արդյունքները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ հաստատված՝ «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությունը, որում, որպես կարևորագույն նպատակ, սահմանված է զբաղվածության ոլորտի ծառայությունների որակի բարձրացումը.
6) Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակները, մասնավորապես, նպատակ 8՝ արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ, նպատակ 1՝ աղքատության վերացում.
7) Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից 2014-2021 թվականների վիճակագրական հրապարակումները.
8) Միասնական սոցիալական ծառայության (նախկինում՝ Զբաղվածության պետական գրասենյակ) կողմից տրվող վարչական վիճակագրական հաշվետվությունները.
9) Համաշխարհային բանկի և տարբեր երկրների վիճակագրական կառույցների կողմից հրապարակված ցուցանիշներն ու կանխատեսումները։
5. Ինչպես վկայում են «Բնակչության զբաղվածության ապահովման հիմնախնդիրներն ու պետական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կատարված հետազոտության արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վիճակի վրա առավել ծանր հետևանքներ թողել են 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և 2020 թվականի համավարակն ու ռազմական գործողությունները, որոնց արդյունքում ՀՆԱ-ի աճը կտրուկ նվազել է: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2015-2019 թվականներին Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ն ունեցել է կայուն աճի միտում։ Աճի միջին տեմպը կազմել է 4.7% և 2019 թվականին գրանցվել է առավելագույն 7.6% աճ։ 2020 թվականին, պայմանավորված նշված ազդեցություններով, գրանցվել է 7.4% տնտեսական անկում (գծապատկեր 1)։ Ըստ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ 2020 թվականին տնտեսական անկումը պետք է կազմեր 6.2%, իսկ 2021 թվականին տնտեսական աճը պետք է կազմի 4-5%: 2021 թվականի ապրիլի դրությամբ Համաշխարհային բանկը 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 3.4%, իսկ 2022 թվականի համար՝ 4.3%1:
Գծապատկեր 1. ՀՀ ՀՆԱ-ի և տնտեսական աճի դինամիկան, 2014-2022 թվականներ, մլրդ դրամ2
6. Ըստ 2021 թվականի ընթացիկ ժամանակաշրջանի տվյալների՝ առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի ծավալն ընթացիկ գներով կազմել է 1 284 633.1 մլն. դրամ (նախորդ տարվա գներով` 1 226 681.6 մլն. դրամ), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3.3% տնտեսական անկում` պայմանավորված համավարակով և պատերազմով։ Սակայն, արդեն իսկ սկսած 2021 թվականի 2-րդ եռամսյակից տնտեսությունում նկատվում են վերականգնման դրական միտումներ, ինչն արտացոլված է երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշում, որն ընթացիկ գներով կազմել է 1 575 488.1 մլն. դրամ (նախորդ տարվա գներով` 1 439 866.1 մլն. դրամ), իսկ տնտեսական աճը կազմել է 13.1%: Պետք է արձանագրել նաև, որ 2021 թվականի հունվար-հուլիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 105.2%3:
7. 2020 թվականի ընթացքում, առավելապես համավարակի ազդեցությամբ, մեծ բևեռացվածությամբ նվազել է առևտրի և ծառայությունների ոլորտը և նախորդ տարվա համեմատ տնտեսական անկումը կազմել է 8.8%: Ծառայությունների նվազման հիմնական գործոններից է տուրիզմի ոլորտի և հյուրանոցային ծառայությունների պահանջարկի կտրուկ անկումը։ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում տնտեսական անկումը 2020 թվականին կազմել է 43.3%, որն ամենամեծն է ծառայությունների ոլորտում:
Գծապատկեր 2. ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների, 2016-2020 թվականներ, %4
8. Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ միջին ամսական անվանական աշխատավարձի մեծության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականի մայիսի դրությամբ ամենացածր միջին անվանական աշխատավարձ ստացել են կացության և հանրային սննդի ոլորտի վարձու աշխատողները, իսկ ամենաբարձր միջին աշխատավարձի առաջատար չորս ոլորտներն են եղել՝ տեղեկատվությունը և կապը, ֆինանսական գործունեությունը, հանքարդյունաբերությունը և պետական կառավարումն ու պաշտպանությունը (գծապատկեր 3): Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 644.0 հազ. դրամ:
Գծապատկեր 3. Միջին ամսական անվանական աշխատավարձը՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների, 2021 թվական, մայիս5
9. ՀՆԱ-ի գործոնն առանցքային է Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության ոլորտի զարգացումներում։ Հատկանշական է, որ 2008-2020 թվականների եռամսյակային շարքերի էկոնոմետրիկ վերլուծությունը վկայում է գործազուրկների թվի և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի բարձր բացասական կորելացիայի մասին և կազմում է -0,73 (գծապատկեր 4)։
Գծապատկեր 4. Գործազուրկների թվաքանակի և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի կորելացիան, 2008-2020 թվականներ6
10. Բնակչության թվի, աշխատանքային ռեսուրսների և աշխատուժի հավելաճի տեմպը 2014-2019 թվականներին կազմել է, համապատասխանաբար, տարեկան միջինը -0.34%, 0.29% և -0.76% (գծապատկեր 5): Սակայն հարկ է նկատի ունենալ, որ նշված ցուցանիշների հաշվարկում հաշվի առնված չէ, որ 2018 թվականից հետո աշխատուժի թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է։
Գծապատկեր 5. ՀՀ բնակչության, աշխատանքային ռեսուրսների և աշխատուժի թվաքանակները, 2014-2020 թվականներ7
11. Զբաղվածների և գործազուրկների թվի հավելաճի տեմպը 2014-2019 թվականներին կազմել է, համապատասխանաբար, տարեկան միջինը -0.92% և 0.13% (գծապատկեր 6):
Գծապատկեր 6. Զբաղվածների և գործազուրկների դինամիկան, 2014-2020 թվականներ8
12. Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կառուցվածքի փոխակերպումները տեղի են ունենում բավականին դանդաղ տեմպերով (գծապատկեր 7): Դրա հետևանքն այն է, որ գյուղատնտեսության մեջ դեռևս զբաղվածների տեսակարար կշիռը մեծ է. 2019 թվականին այն կազմել է 22%: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ին համարժեք մակարդակ ունեցող այլ երկրներում, սովորաբար, աշխատուժի ﬕայն մոտ 10-15 տոկոսն է զբաղված գյուղատնտեսությունում, իսկ ﬓացած զբաղվածությունը կազմված է վարձու աշխատողներից կամ ինքնազբաղվածներից, որոնք աշխատում են ոչ գյուղատնտեսական ոլորտներում: Եվ այս ցուցանիշի բարձր լինելը բնորոշ է առավել աղքատ տնտեսություններին:
Գծապատկեր 7. Զբաղվածության կառուցվածքը՝ ըստ տնտեսության ոլորտների, 2016-2019 թվականներ9
13. Զբաղված տղամարդկանց տեսակարար կշիռն ընդհանուր զբաղվածների մեջ 2014-2019 թվականներին կազմել է միջինը 54%, իսկ կանանցը՝ 46%: Տղամարդկանց զբաղվածությունը դիտարկվող ժամանակաշրջանում նվազել է միջինը տարեկան 2%-ով, իսկ կանանց դեպքում այդ անկումը ավելի նկատելի է՝ 5% (գծապատկեր 8):
Գծապատկեր 8. Զբաղվածների դինամիկան՝ ըստ սեռի, 2014-2019 թվականներ10
14. Հայաստանի Հանրապետությունը չսովորող և չաշխատող երիտասարդների թվաքանակի ցուցանիշով (NEET) աշխարհում և տարածաշրջանում զբաղեցնում է բարձր՝ 13-րդ տեղը: Ինչպես ցույց է տալիս գծապատկեր 9-ը, չնայած 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում NEET ցուցանիշը զգալիորեն նվազել է, սակայն համանման երկրների հետ համեմատությամբ և նույնիսկ միջազգային մակարդակով ցուցանիշը դեռևս բարձր է: Այն գրեթե նույնական է Վրաստանի և Թուրքիայի ցուցանիշին՝ 26%, Ադրբեջանի համար ցուցանիշը չի հաշվարկվում, իսկ Իրանի համար հաշվարկվել է միայն 2017 և 2018 թվականներին (2018 թվականի ցուցանիշը փոքր տարբերությամբ մոտ է եղել նույն թվականի Հայաստանի Հանրապետությունում գրանցված ցուցանիշին. չսովորող և չաշխատող երիտասարդների տեսակարար կշիռը Իրանում երիտասարդների ընդհանուր թվաքանակում մոտ 32% է եղել):
Գծապատկեր 9. Չսովորող և չաշխատող երիտասարդների մասնաբաժինը երիտասարդների ընդհանուր թվաքանակում տարածաշրջանային երկրներում, 2014-2019 թվականներ
15. Դիտարկվող ժամանակահատվածում 20-29 տարեկան երիտասարդների շրջանում հիմնականում արձանագրվել է զբաղվածության անկում, 30-34 տարեկանների շրջանում էական փոփոխություններ չեն գրանցվել, 35-39 տարեկանների շրջանում զբաղվածությունն արձանագրել է տարեկան միջինը մոտ 1%-ով աճ, 40-44 տարեկանների շրջանում գրանցվել է կտրուկ անկում, որը տարեկան միջինը կազմել է 3.8% (գծապատկեր 10):
Գծապատկեր 10. Զբաղվածները՝ ըստ տարիքային խմբերի, հազ. մարդ, 2014-2019 թվականներ11
16. Աշխատուժի մասնակցության, զբաղվածության և գործազրկության մակարդակների միտումներից հետևում է, որ աշխատուժի մասնակցության մակարդակը 2014-2020 թվականների ընթացքում նվազել է տարեկան միջինը 0.8%-ով, զբաղվածության մակարդակն աճել է 0.6%-ով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է տարեկան միջինը 0.8%-ով (գծապատկեր 11):
Գծապատկեր 11. Աշխատուժի մասնակցության, զբաղվածության և գործազրկության մակարդակները, 2014-2020 թվականներ, %12
17. Զբաղվածության վրա COVID-19-ի ազդեցությունը գնահատելու նպատակով որպես բազային ցուցանիշ են վերցվել զբաղվածների թվաքանակի դինամիկայի ամսական և եռամսյակային շարքերը։ Նախ կառուցվել է այդ շարքը լավագույնս նկարագրող (բարձր ճշգրտությամբ մոտարկում) SARIMA ընտանիքի մոդել, որի հիման վրա կատարվել են կանխատեսումներ քովիդային ժամանակաշրջանի վրա։ Այնուհետև իրարից հանվել են քովիդային ժամանակահատվածի փաստացի և կանխատեսումային համապատասխան արժեքները։ Հենց այդ տարբերությունն էլ նկարագրում է COVID-19-ի էֆեկտը զբաղվածության վրա։ Արդյունքում 2015-2021 թվականների եռամսյակային կամ ամսական շարքերի հիման վրա կատարված գնահատումները ցույց են տալիս, որ COVID-19-ը Վրաստանում զբաղվածության վրա ազդել է 5%-ով նվազմամբ, Ադրբեջանում՝ 2%-ով նվազմամբ, ԱՄՆ-ում՝ 9,24%ով նվազմամբ, Թուրքիայում՝ 6,1%-ով նվազմամբ, ԵՄ-ում՝ 3%-ով նվազմամբ։ ԵՄ առանձին երկրներից Գերմանիայում COVID-19-ը զբաղվածության վրա ազդել է 2,5%-ով նվազմամբ, Իտալիայում՝ 6%-ով նվազմամբ։ COVID-19-ը Բելառուսի զբաղվածության վրա ազդեցություն չի ունեցել, քանի որ Բելառուսը քովիդային սահմանափակումներ չի կիրառել։ COVID-19-ը Ռուսաստանի զբաղվածության վրա ազդել է միջինը 2,5%-ով նվազմամբ։
18. Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության վրա COVID-19-ը և պատերազմը հանրագումարային ազդել են միջինը 33%-ով նվազմամբ։ Ընդ որում՝ COVID-19-ը ազդել է 32%-ով, իսկ պատերազմը՝ 40%-ով։ Ազդեցության դինամիկան ներկայացված է ստորև (գծապատկեր 12)։ Այսպիսով՝ համեմատվող երկրների շարքից համավարակն ամենամեծ բացասական ազդեցությունն ունեցել է Հայաստանի Հանրապետության զբաղվածության ցուցանիշների վրա՝ որպես առաջին շոկային ալիք, այնուհետև՝ դրան գումարվել է պատերազմը։
Գծապատկեր 12․ ՀՀ զբաղվածության վրա COVID-19-ի և պատերազմի ազդեցության դինամիկան13
19. Գծապատկերից երևում է, որ COVID-19-ի և պատերազմի հետևանքը Հայաստանի Հանրապետության զբաղվածության մոտ 25%-ով նվազումն է ապագայում (գծապատկեր 13)։
Գծապատկեր 13․ ՀՀ զբաղվածության կանխատեսումը 2 սցենարներով՝ առանց COVID-19-ի ու պատերազմի և COVID-19-ի և պատերազմի հետևանքով14
20. ՀՆԱ-ի և գործազրկության կապի մոդելավորման համար կիրառվել է «ARIMAX» մոդելը, ինչը նշանակում է ավտոռեգրեսիոն, ինտեգրված, սահող միջինով և էկզոգեն փոփոխականներով մոդել։ Ստացված արդյունքը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում 1%-ով ՀՆԱ-ի աճը ենթադրում է 0.26%-ով գործազուրկների կրճատում։ Տվյալ մոդելը թույլ է տալիս կատարել նաև գործազրկության կանխատեսում։ Այսպես՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի վերջում գրանցվել է -7,6% տնտեսական անկում, հետևաբար, 2020 թվականին միայն տնտեսական անկման հաշվին գործազուրկների թիվը 2%-ով աճել է։ 2021 թվականին կանխատեսվում է 3,5% տնտեսական աճ, հետևաբար, 8,2 ամիս ամսական միջինը 0,93% աճի դեպքում կարձանագրվի 0% չեզոք աճ։
21. Զբաղվածության վրա ազդում են բնակչության թվաքանակը, սեռատարիքային կազմը, գյուղական-քաղաքային բնակչության հարաբերությունը, միգրացիան։ Այս գործոնները մեկ մոդելով հնարավոր չէ դիտարկել (գործոնների խիստ կորելացվածություն)։ Կիրառելով գլխավոր բաղադրիչների, կոմպոնենտների եղանակը՝ կառուցվել է ժողովրդագրական համաթիվ, որն իր մեջ կրում է հիմնական գործոնների ազդեցությունը՝ համապատասխան կշիռներով։ Գործոնների առանձնահատկությունից ելնելով՝ օգտագործվել են տարեկան ժամանակային շարքերը, որոնք ներառում են 1999-2020 թվականները15։ Հաշվարկները ցույց են տվել, որ ժողովրդագրական համաթիվը 42․65%-ով պայմանավորում է Հայաստանի Հանրապետության զբաղվածության դինամիկան։ Ընդ որում՝ բնակչության թվաքանակը պայմանավորում է զբաղվածության վարիացիայի 10․29%-ը, կին/տղամարդ հարաբերակցությունը՝ 3․09%-ը։
Ընդ որում՝ այն բացասական ազդեցություն ունի, այսինքն՝ բնակչության թվաքանակում կանանց տեսակարար կշռի աճը հանգեցնում է զբաղվածության կրճատման։ Գյուղ-քաղաք հարաբերակցությունը՝ 14․53%, դրական ազդեցություն ունի, այսինքն՝ գյուղական բնակչության տեսակարար կշռի աճը հանգեցնում է զբաղվածության աճին։ Միգրացիայի հավելաճի տեմպի 1 տոկոսով աճն իր հերթին հանգեցնում է 2.66%-ով զբաղվածության կրճատմանը։ Կատարված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության համար էական խնդիր է գյուղական բնակչության աճի և կյանքի որակի խթանման թիրախավորումը, քանի որ այն ուղղակիորեն կբարելավի Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության մակարդակը, հետևաբար, կհանգեցնի բնակչության ընդհանուր բարեկեցության մակարդակի աճին։
22. Գծապատկեր 14-ից հետևում է, որ զբաղվածության ամենամեծ կենտրոնացվածությունը տեղ է գտել Երևանում։ Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կենտրոնացվածությունը կազմում է 41․89%: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենաապակենտրոնացված մարզը Լոռին է` 31%։
Գծապատկեր 14․ Հերֆինդալ-Հիրշմանի համաթիվը՝ ըստ ՀՀ մարզերի զբաղվածության16
23. Հայաստանի Հանրապետության մարզերի միջև առկա են գործազրկության մակարդակների էական տարբերություններ։ 2019 թվականի տվյալներով՝ գործազրկության մակարդակը ամենաբարձրը եղել է Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի և Լոռու մարզերում, ամենացածրը՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ 2016 թվականին, 2008 թվականի համեմատ, գործազրկության մակարդակը նվազել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերում։ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, գործազրկության մակարդակը նվազել է քաղաք Երևանում, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում։ 2019 թվականին Երևանում գործազրկության մակարդակը կազմել է 22.7 %:
Աղյուսակ 1․ Գործազրկության մակարդակը՝ ըստ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի, տոկոս17
2008 |
2010 |
2012 |
2014 |
2016 |
2018 |
2019 | |
Երևան |
23.7 |
29.9 |
25.8 |
26.9 |
29.1 |
27.1 |
22.7 |
Արագածոտն |
9.2 |
8.1 |
4.1 |
5.1 |
5.9 |
7.5 |
8.8 |
Արարատ |
8.8 |
6.6 |
4.9 |
7.5 |
9.2 |
9.6 |
13.4 |
Արմավիր |
4.5 |
10.4 |
6.7 |
7.4 |
11.6 |
12.0 |
11.6 |
Գեղարքունիք |
5.5 |
8.9 |
11.1 |
5.8 |
4.2 |
11.3 |
8.6 |
Լոռի |
17.2 |
19.7 |
20.1 |
16.9 |
12.3 |
15.2 |
19.9 |
Կոտայք |
21.3 |
19.2 |
20.4 |
22.8 |
21.8 |
24.7 |
20.7 |
Շիրակ |
24.4 |
22.0 |
22.4 |
20.8 |
21.0 |
18.8 |
18.0 |
Սյունիք |
11.3 |
12.2 |
14.8 |
18.3 |
11.6 |
13.1 |
15.0 |
Վայոց ձոր |
17.6 |
13.7 |
8.7 |
13.0 |
8.4 |
21.0 |
22.4 |
Տավուշ |
12.0 |
10.9 |
11.0 |
10.9 |
12.5 |
31.0 |
26.9 |
24. Դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության հետ տարվա սկզբից համագործակցող գործատուների թիվը դրական դինամիկա է ունեցել 2015-2017 թվականներին՝ գրանցելով տարեկան մոտ 14.6%-ով աճ: 2018 թվականին` նախորդ տարվա համեմատ, համագործակցող գործատուների թիվը կրճատվել է 105-ով կամ 0.56%-ով՝ կազմելով 18628, իսկ արդեն 2020 թվականին աճել է 2554-ով կամ 13.71%-ով՝ կազմելով 21182 (գծապատկեր 15):
Գծապատկեր 15․ Դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ՝ տարեսկզբից Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող գործատուների թիվը, 2015-2020 թվականներ18
25. Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտ ներկայացրած գործատուների թիվը 2015-2019 թվականներին շարունակաբար աճել է տարեկան միջինը 18.9%-ով, ընդ որում՝ 2019 թվականին` նախորդ տարվա համեմատ, աճելով շուրջ 47.0%-ով՝ կազմել է 14366 հայտ: 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է նաև հավաքագրվող չկրկնվող թափուր աշխատատեղերի ամսական միջին թիվը՝ շուրջ 35.1%-ով՝ կազմելով 3718։ Նախորդ չորս տարիների միջին ցուցանիշը կազմել է 2938։ Սակայն 2020 թվականին թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտ ներկայացրած գործատուների թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 55.12%-ով՝ կազմելով 6448, իսկ հավաքագրվող չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը՝ 40.61%-ով, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 6 տարիների ընթացքում (գծապատկեր 16):
Գծապատկեր 16. Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտ ներկայացրած գործատուների և հավաքագրվող չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ, տարեսկզբից, 2015-2020 թվականներ19
26. 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում տարեսկզբից ընդգրկվել է 2914 աշխատանք փնտրող անձ, 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ 1383, ինչը նվազել է, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 52.5 %-ով: Ըստ Միասնական սոցիալական ծառայության տվյալների՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
1) գործազուրկների թվաքանակը կազմել է 61356 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.8 %-ով կամ 1133 մարդով.
2) գործազուրկների 4.0%-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, ինչը գրեթե նույնական է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ.
3) տարեսկզբից աշխատանքի են տեղավորվել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հաշվառված`
ա. աշխատանք փնտրողների 4.8%-ը կամ 4371 մարդ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 11.4 %-ով կամ 564 մարդով,
բ. առաջին անգամ աշխատանք փնտրողների 7.0%-ը կամ 1814 մարդ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5.6 %-ով կամ 97 մարդով.
4) Միասնական սոցիալական ծառայությունը 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ տարեսկզբից համագործակցել է 20369 գործատուների հետ, որոնցից թափուր աշխատատեղերի հայտ է ներկայացրել 1345 գործատու, հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 3913, որից նոր ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 88:
27. Հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները՝ 2022 թվականի համար առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները.
1) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, գործազրկության բարձր մակարդակը.
2) աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված առանձին տարածաշրջաններում գործազրկության և զբաղվածության մակարդակների էական տարբերությունների առկայությունը.
3) ըստ տնտեսության ոլորտների՝ աշխատավարձերի մակարդակների էական տարբերությունները և զբաղվածության ապահովման դժվարությունները.
4) գործազուրկ երիտասարդների, կանանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների ցածր մակարդակը.
5) կորոնավիրուսային համավարակի և պատերազմի բացասական հետևանքների հաղթահարումը.
6) գյուղական և քաղաքային համայնքների զարգացման տարբերությունների և միգրացիայի բարձր տեմպերի՝ աշխատաշուկայի և զբաղվածության վրա բացասական ազդեցության մեղմումը։
28. Հաշվի առնելով վերը նշված հիմնախնդիրները՝ մասնավորապես այն, որ Հանրապետությունում տարիներ շարունակ պահպանվում է գործազրկության բարձր մակարդակ, այն մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված կարգով։
1) Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում.
ա. ծրագրի նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված՝ հարմար աշխատանքի (այսուհետ՝ հարմար աշխատանք) տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում,
բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձինք,
գ. մաuնագիտական ուuուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկին ուuուցման ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր ամիu, վճարվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով,
դ. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 10%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք.
2) Աշխատաշուկայում անմրցունակ, ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնություն.
ա. ծրագրի նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը,
բ. ծրագրի շահառուները հաշմանդամություն ունեցող, ազատազրկման վայրերից վերադարձած, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,
գ. հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար uահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը, իսկ ուղեկցողի կարիք ունեցող անձանց ուղեկցող ունենալու համար տրվում է դրամական օգնություն ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, ամսական կտրվածքով` սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով.
3) Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում.
ա. ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է,
բ. ծրագրի շահառուները գործազուրկներն են, որոնք ունեն մասնագիտական կրթություն և որակավորում,
գ. ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործազուրկին վճարվում է աշխատավարձ` նվազագույն ամսական աշխատավարձի չափով, գործատուին տրամադրվում է գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար, ինչպես նաև գումար՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու համար, իսկ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով,
դ. ծրագրի տևողությունը 3 ամիս է,
ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 10%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք.
4) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում.
Ծրագրում ներառված են հետևյալ 2 ենթածրագրերը`
1. աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին.
2. հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:
Նշված երկու ենթածրագրերն աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին։
ա. ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը,
բ. ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են,
գ. 1-ին ենթածրագրի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 50.0 հազ. դրամից մինչև 200.0 հազ. դրամի չափով, իսկ 2-րդ ենթածրագրում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար, գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով, փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը, որը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար դրամը.
5) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում.
ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,
բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ անձինք,
գ. ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունն (խորհրդատվություն, ուսուցում, գործարար ծրագրի մշակում և վերջինիս իրականացման ուղեկցում) իրականացվում է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից: Կազմակերպությունը մեկ տարի անընդմեջ, ըստ անհրաժեշտության, աշխատում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցություն ստացած շահառուի հետ,
դ. ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1,350.0 հազար դրամ է, որը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը`
●
ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված աշխատանք փնտրող անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով,●□ ծրագրով անմրցունակ անձի կողմից ձեռք բերվող հիմնական միջոցների ընդհանուր արժեքի 75 տոկոսը` միանվագ, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր հազար դրամը,
● տարածքի վարձակալության արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական քսանհինգ հազար դրամը՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով,
● ծրագրով նախատեսված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի՝ այդ գործունեությունից առաջացող` օրենքով սահմանված եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով,
ե. ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 21%-ը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք.
6) Աշխատաշուկայում անմրցունակ անձանց՝ անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում.
ա. ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը,
բ. ծրագրի շահառուներն են աշխատաշուկայում անմրցունակ անձինք,
գ. ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1,200.0 հազար դրամ է, որը ներառում է հետևյալ ուղղությունները`
● ծրագրում ընդգրկված անմրցունակ անձին տրվում է գումար ծրագրով նախատեսված անասնապահական աշխատանքների կատարման համար նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը,
● ծրագրով անմրցունակ անձի կողմից կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, ընդ որում՝ ձեռք բերվող կենդանիները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`
առնվազն մեկ հղի երինջ կամ հղի կով կամ
առնվազն երկու հղի խոզամայր կամ
առնվազն յոթ հղի մաքի կամ
առնվազն 150 վեց և ավելի ամսական վառեկ
առնվազն 7 այծ կամ
առնվազն 30 վեց և ավելի ամսական հնդկահավ կամ առնվազն 60 վեց և ավելի ամսական սագ կամ բադ,
● անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազար դրամ,
● անասնաբույժին յուրաքանչյուր ծրագրի մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 16 հավելվածով սահմանված կարգով նախատեսված աշխատանքների իրականացման համար, տրվում է գումար նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.
7) Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում.
ա. ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը,
բ. ծրագրի շահառուները մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, ներկայացրել են հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթերը, և իրենք և իրենց ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում,
գ. ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը,
դ. հողօգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն եթե
● նրա ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է 0-ից,
● ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս,
● ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է,
● ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է,
● նա բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,
● նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձ է,
ե. ծրագրի շրջանակներում ծրագրում ընդգրկված հողօգտագործողին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար նախատեսվում է ֆինանսական օժանդակություն` չորս հազար դրամի չափով, նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է ֆինանսական օժանդակություն՝ մեկ ժամվա համար հինգ հազար դրամի չափով: Ընդ որում` մեկ ծրագրի արժեքը չի կարող ցածր լինել հիսուն հազար դրամից, և գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը.
8) Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում.
ա. ծրագրի նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով,
բ. ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձինք, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի,
գ. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր տարի՝ ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին՝ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը.
9) Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում.
ա. վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է,
բ. ծրագրի շահառուները գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք են,
գ. ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է,
դ. ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 1,500.0 հազար դրամը (որի մեջ ներառված չէ համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը), որը տրամադրվում է աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ծրագրի արժեքի 20 տոկոսը,
ե. ծրագրում ընդգրկված գործազուրկին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է հինգ հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
29. Զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում՝ Միասնական սոցիալական ծառայությունը տրամադրում է նաև հետևյալ հիմնական ծառայությունները`
1) աշխատանք փնտրող անձին անհրաժեշտ տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում և հաշվառում, կայուն զբաղվածության ապահովման նպատակով կարիքների գնահատում և անհատական ծրագրի կազմում.
2) գործատուներին անհրաժեշտ խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում.
3) գործատուներից թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվության ստացում և հավաքագրում.
4) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
5) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն.
6) զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի և ծառայությունների հանրային իրազեկում:
30. Զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝
1) 3520 անձի ընդգրկում զբաղվածության պետական ծրագրերում, այդ թվում՝ 112-ը հաշմանդամություն ունեցող անձինք.
2) զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկված անձանց շուրջ 50 տոկոսի կայուն զբաղվածության ապահովում.
3) Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցված ծառայությունների նկատմամբ աշխատանք փնտրող անձանց մոտ առնվազն 60% գոհունակության աստիճան:
____________________
1 Armenia Overview (worldbank.org)
2 2021-2022 թվականների համար ներկայացված են Համաշխարհային բանկի կանխատեսումները
ժ Գծապատկերի կառուցման համար տվյալները վերցվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքից՝ www.armstat.am
7 www.armstat.am, «վիճակագրություն» բաժին, ժամանակագրական շարքեր
8 www.armstat.am, «վիճակագրություն» բաժին, ժամանակագրական շարքեր
12 www.armstat.am, 2020 թվականը նախնական է
13 Մոդելի և գծապատկերի կառուցման հիմքում ընկած են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները՝ www.armstat.am
14 Մոդելի և գծապատկերի կառուցման հիմքում ընկած են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները՝ www.armstat.am
15 https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL.FE.ZS?locations=AM
16 Գծապատկերի կառուցման հիմքում ընկած են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները՝ www.armstat.am
17 Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտե, 2018 թվականից հետո տվյալները հաշվարկված են նոր մեթոդաբանությամբ
18 Միասնական սոցիալական ծառայության վիճակագրական հաշվետվություններ
19 Միասնական սոցիալական ծառայության վիճակագրական հաշվետվություններ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1589-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքները |
Ֆինանսավորման աղբյուրը |
Պատասխանատու կատարող համակատարող |
1. |
Աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության տրամադրում |
Տարվա ընթացքում շուրջ 70000 աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության տրամադրում |
ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2. |
Աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն (առանց զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկելու) |
Շուրջ 8000 աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորման միջնորդություն |
ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3. |
Գործատուների հետ համագործակցություն |
Տարեկան կտրվածքով շուրջ 9000 չկրկնվող թափուր աշխատատեղերի վերաբերյալ գործատուներից ստացված կամ հավաքագրված տեղեկատվության ապահովում |
ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
4. |
Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հանրային իրազեկում |
Յուրաքանչյուր ամիս և անհրաժեշտությունից ելնելով` համակարգում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում շահագրգիռ անձանց և հասարակության ներկայացուցիչներին |
ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5. |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում |
Ուսուցում անցած շուրջ 434 անձանցից առնվազն 30 տոկոսի (130 մարդ) աշխատանքի տեղավորում |
ՀՀ պետական բյուջե` 84,561.4 հազ. դրամ (ընդ որում՝ ուսուցման կազմակերպման ծախս՝ 40,276.3 հազ. դրամ, կրթաթոշակ՝ 44,285.1 հազ. դրամ) |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն |
6. |
Աշխատաշուկայում անմրցունակ, ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում |
Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ, հաշմանդամություն ունեցող 16 անձանց աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցումը, որոնցից 3-ին՝ ուղեկցողի համար նաև դրամական օգնության տրամադրումը։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 տոկոսի կայուն զբաղվածությունը |
ՀՀ պետական բյուջե` 14,039.9 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
7. |
Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում |
Մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող 367 գործազուրկների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում գործատուի մոտ, որից 147 մարդ ծրագրի ավարտից հետո նույնպես կշարունակի լինել զբաղված |
ՀՀ պետական բյուջե` 148,056.9 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
8. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում |
1) Գործատուի մոտ գործուղել աշխատաշուկայում անմրցունակ շուրջ 489 անձանց` հմտություններն ու ունակությունները զարգացնելու համար։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 տոկոսի կայուն զբաղվածությունը 2) Հաշմանդամություն ունեցող 10 անձանց աշխատատեղը հարմարեցնելու միջոցով աշխատանքի տեղավորում։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 տոկոսի կայուն զբաղվածությունը |
1) ՀՀ պետական բյուջե` 97,800.0 հազ. դրամ 2) ՀՀ պետական բյուջե` 4,607.7 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
9. |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում |
Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ 33, այդ թվում՝ 7 հաշմանդամություն ունեցող անձանց ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն։ Միջոցառման շրջանակներում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցության պատվիրակում «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 տոկոս կայուն զբաղվածություն |
1) ՀՀ պետական բյուջե` 39,762.1 հազ. դրամ, այդ թվում, խորհրդատվական ծառայությունների գումար՝ 5,938.3 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
10․ |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար տրամադրվող աջակցություն |
Կազմակերպել աշխատաշուկայում անմրցունակ 449 անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար տրամադրվող աջակցություն։ Ապահովել միջոցառման մեջ ընդգրկված անձանց շուրջ 90 տոկոս կայուն զբաղվածություն |
ՀՀ պետական բյուջե` 516,960.9 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
11. |
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կազմակերպել 716 ծրագիր |
ՀՀ պետական բյուջե` 180,681.5 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
12. |
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում |
526 շահառուի` երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում |
ՀՀ պետական բյուջե` 393,328.0 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում |
Գործազուրկների համար կազմակերպել 60 ծրագիր՝ ընդգրկելով 480 շահառու |
ՀՀ պետական բյուջե` 83,627.2 հազ. դրամ, այդ թվում, իրականացման ապահովման ծախսեր՝ 68.3 հազ. դրամ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1589-Լ որոշման |
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
(ֆինանսական միջոցներ` հազ. դրամ, կայուն զբաղվածության գործակից` %)
ԱՐԱ-ԳԱԾՈՏՆ |
ԱՐԱ-ՐԱՏ |
ԱՐ-ՄԱՎԻՐ |
ԳԵՂԱՐ-ՔՈՒՆԻՔ |
ԼՈՌԻ |
ԿՈ-ՏԱՅՔ |
ՇԻՐԱԿ |
ՍՅՈՒ-ՆԻՔ |
ՎԱՅՈՑ ՁՈՐ |
ՏԱ-ՎՈՒՇ |
ԵՐԵՎԱՆ |
ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ | |
Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` |
22 |
30 |
31 |
23 |
44 |
41 |
64 |
18 |
12 |
26 |
123 |
434 |
հաշմանդամություն ունեցող անձանց թիվը |
2 |
3 |
3 |
3 |
4 |
4 |
6 |
2 |
1 |
3 |
12 |
43 |
Տրամադրվող կրթաթոշակ |
2244.87 |
3061.18 |
3163.22 |
2346.91 |
4489.73 |
4183.62 |
6530.52 |
1836.71 |
1224.47 |
2653.02 |
12550.85 |
44285.1 |
Ուսուցման կազմակերպում |
2041.66 |
2784.08 |
2876.88 |
2134.46 |
4083.31 |
3804.90 |
5939.36 |
1670.45 |
1113.63 |
2412.87 |
11414.71 |
40276.3 |
Աշխատանքի տեղավորվածների թիվը |
7 |
9 |
9 |
7 |
13 |
12 |
19 |
5 |
4 |
8 |
37 |
130 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
30.0 |
30.0 |
30.0 |
30.0 |
29.0 |
30.0 |
36.0 |
30.0 |
30.0 |
30.0 |
38.0 |
33.1 |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության աշխատաշուկայում անմրցունակ ազատազրկման վայրերից վերադարձած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը |
1 |
1 |
1 |
1 |
2 |
1 |
2 |
1 |
1 |
1 |
4 |
16 |
Հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցողների թիվը |
1 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
1 |
1 |
3 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
1209.0 |
801.0 |
801.0 |
801.0 |
1602.0 |
801.0 |
1602.0 |
801.0 |
801.0 |
1209.0 |
3612.0 |
14039.9 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` |
24 |
27 |
25 |
29 |
38 |
41 |
47 |
15 |
9 |
27 |
85 |
367 |
հաշմանդամություն ունեցող անձանց թիվը |
2 |
2 |
3 |
3 |
4 |
4 |
4 |
2 |
1 |
3 |
8 |
36 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
9682.20 |
10892.47 |
10085.62 |
11699.32 |
15330.14 |
16540.42 |
18960.97 |
6051.37 |
3630.82 |
10892.47 |
34291.11 |
148056.9 |
Աշխատանքի տեղավորվածների թիվը |
10 |
11 |
10 |
12 |
15 |
16 |
19 |
6 |
4 |
11 |
33 |
147 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
35.0 |
35.0 |
37.0 |
35.0 |
39 |
39.0 |
39 |
38 |
35 |
39 |
50 |
40 |
Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում | ||||||||||||
2020 թվականին մեկնարկված և 2021-2022 թվականներին շարունակվող ծրագրերի մասով ֆինանսական միջոցներ |
920.0 | |||||||||||
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում | ||||||||||||
Ընդամենը ծրագրում ընդգրկված շահառուների թիվը |
31 |
36 |
30 |
36 |
49 |
50 |
68 |
27 |
19 |
36 |
117 |
499 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
6200.0 |
7200.0 |
6000.0 |
7200.0 |
10060.8 |
10260.8 |
14643.1 |
5660.8 |
3800.0 |
7460.8 |
23921.5 |
102407.7 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
85.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
85.0 |
85.0 |
95.0 |
90.3 |
ա) աշխատաշուկայում անմրցունակ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը |
0 |
0 |
0 |
0 |
1 |
1 |
4 |
1 |
0 |
1 |
2 |
10 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
460.8 |
460.8 |
1843.1 |
460.8 |
0.0 |
460.8 |
921.5 |
4607.7 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
բ) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը |
31 |
36 |
30 |
36 |
48 |
49 |
64 |
26 |
19 |
35 |
115 |
489 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
6200.0 |
7200.0 |
6000.0 |
7200.0 |
9600.0 |
9800.0 |
12800.0 |
5200.0 |
3800.0 |
7000.0 |
23000.0 |
97800.0 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
90 |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը, այդ թվում` |
2 |
2 |
3 |
2 |
3 |
3 |
5 |
3 |
1 |
4 |
5 |
33 |
հաշմանդամություն ունեցող անձանց թիվը |
0 |
0 |
1 |
0 |
1 |
1 |
1 |
1 |
0 |
1 |
1 |
7 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
2049.9 |
2049.9 |
3074.9 |
2049.9 |
3074.9 |
3074.9 |
5124.8 |
3074.9 |
1025.0 |
4099.9 |
5124.8 |
33823.8 |
Կայուն զբաղվածության գործակիցը |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
Ծրագրի իրականացման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
5938.3 |
5938.3 | ||||||||||
Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում | ||||||||||||
Ծրագրերի թիվը |
68 |
55 |
87 |
83 |
83 |
68 |
99 |
74 |
11 |
88 |
716 | |
Ծրագրում ընդգրկված անձանց թիվը |
68 |
55 |
87 |
83 |
83 |
68 |
99 |
74 |
11 |
88 |
716 | |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
17159.7 |
13879.2 |
21954.3 |
20944.9 |
20944.9 |
17159.7 |
24982.5 |
18673.8 |
2775.8 |
22206. 7 |
180681.5 | |
Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում | ||||||||||||
Ծրագրում ընդգրկված շահառուների թիվը |
38 |
43 |
43 |
41 |
49 |
48 |
50 |
51 |
30 |
47 |
86 |
526 |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
28415.3 |
32154.2 |
32154.2 |
30658.6 |
36640.8 |
35893.0 |
37388.6 |
38136.4 |
22433.2 |
35145.3 |
64308.4 |
393328.0 |
Կայուն զբաղվածության ցուցանիշ |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում | ||||||||||||
Ծրագրերի թիվը |
3 |
4 |
6 |
5 |
8 |
7 |
12 |
2 |
4 |
9 |
60 | |
Ծրագրում ընդգրկված անձանց թիվը |
24 |
32 |
48 |
40 |
64 |
56 |
96 |
16 |
32 |
72 |
480 | |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
4177.9 |
5570.6 |
8355.9 |
6963.2 |
11141.2 |
9748.5 |
16711.8 |
2785.3 |
5570.6 |
12533.8 |
83558.9 | |
Պահպանման ծախսեր |
3.4 |
4.6 |
6.8 |
5.7 |
9.1 |
8.0 |
13.7 |
2.3 |
4.6 |
10.2 |
68.3 | |
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, այծաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում | ||||||||||||
Ծրագրերի թիվը |
45 |
39 |
56 |
41 |
58 |
42 |
64 |
23 |
27 |
54 |
449.0 | |
Նախատեսվող ֆինանսական միջոցները |
51811.2 |
44903.1 |
64476.2 |
47205.8 |
66778.9 |
48357.1 |
73687.1 |
26481.3 |
31086.7 |
62173.5 |
516960.9 | |
Կայուն զբաղվածության գործակիցը |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 |
90.0 | |
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը | ||||||||||||
Բոլոր ծրագրերում ընդգրկված շահառուների ընդհանուր թիվը, այդ թվում` |
255 |
265 |
324 |
296 |
390 |
350 |
495 |
228 |
142 |
355 |
420 |
3520 |
հաշմանդամություն ունեցող անձանց թիվը |
5 |
6 |
8 |
7 |
12 |
11 |
17 |
7 |
3 |
9 |
27 |
112 |
Կայուն զբաղվածության միջինացված գործակիցը |
71.6 | |||||||||||
Ծրագրերի իրականացման արդյունքում կայուն զբաղվածության ապահովում |
1664 | |||||||||||
Ընդամենը ֆինանսական միջոցներ |
124,995.3 |
123,300.2 |
152,949.0 |
132,009.9 |
174,155.8 |
149,832.0 |
205,584.3 |
105,174.2 |
73,465.8 |
160,797.5 |
161,161.7 |
1,564,345.6 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |