ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1594-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1594-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման համառոտ նկարագիրը |
Պատասխանատու կատարողը |
Ժամկետը |
2022 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
1. |
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին |
Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման համար գումարների նախատեսում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
2022 թ. |
2022 թ. ՀՀ պետական բյուջե
1,155,205.8 |
Ընդամենը՝ |
|
|
|
1,155,205.8 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|