Գլխավոր տեղեկություն
Номер
N 1601-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2021-19.11.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2021
Дата вступления в силу
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1601-Ա

 

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող, 62452․85 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող՝ «Էներգակարգաբերում» մասնաճյուղի վարչաարտադրական շենքի նկուղային և 1-ին հարկերից, համապատասխանաբար, 308․9 քառ. մետր և 185․3 քառ. մետր, ավտոտնակներից 70.3 քառ․ մետր (ընդամենը՝ 564․5 քառ. մետր) մակերեսով տարածքներով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2․ Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 2-րդ հարկից 220․1 քառ․ մետր մակերեսով և 5034.88 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ վերցնել նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին։

4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներն ամրացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին:

5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ տարածքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով։

6. Երևան քաղաքի Ծովակալ Իսակով N 50/12 հասցեում գտնվող արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին ամրացված 501․3 քառ․ մետր մակերեսով, 5927․6 հազար դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին։

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ընկերության և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված աշխատանքների կատարումը՝ պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին․

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահներին՝ սույն որոշման 7-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում, յուրաքանչյուրն իր մասով, ապահովել սույն որոշման 1-ին, 3-րդ և 6-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

9․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին հանձնված ընդհանուր 784․6 քառ․ մետր մակերեսով տարածքի վերանորոգման ծախսերի մեջ ներառվելու են ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 1-ին հարկի 150 քառ․ մետր մակերեսով տարածքի վերանորոգման ծախսերը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ