Գլխավոր տեղեկություն
Номер
N 864-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
29.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2020 թվականի N 864-Ա

 

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 3,911,933 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,158,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2019 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված` N 0385519/32 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիաջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 195,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 26,240 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 21,866 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 28-ի N 864-Ա

որոշման

 

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նկարագիրը

«Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագրի նպատակն է՝ միայնակ, խնամքի կարիք ունեցող մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովումը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

«Ջերմիկ անկյան բարեկամներ» ինկորպորացիա
Հասցե` ԱՄՆ, 1037, Արիզոնա 85280

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացվում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից
Հասցե՝ ք․ Երևան, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն ,
ՀՎՀՀ 01242562

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրը իրականացվում է հետևյալ հասցեներում՝
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն,
Կոտայքի մարզ, գյուղ Առինջ 20 փ. 6 տուն,
Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 27 փող․, 23/1 տուն։
Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 911 933 (երեք միլիոն ինը հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի։

7.

Բարեգործություն ստացողը

1) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։
Ներկայումս խմբային տանը բնակվում են 14 երիտասարդներ (5 տղամարդ և 9 կին), ովքեր տեղափոխվել են ք․ Կապանի թիվ 3 և Փարաքարի թիվ 2 հատուկ կրթահամալիրներից։

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։
Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (4 տղամարդ և 4 կին), ովքեր տեղափոխվել են ք․ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից։

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փող․, 23/1 տուն հասցեում, բնակիչներն են՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներ ավարտած, մտավոր հաշմանդամություն ունեցող միայնակ անձիք։
Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (8 կին), 7-ը տեղափոխվել են ք․ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից, 1-ը Արցախի Հադրութ համայնքից՝ փախստականի կարգավիճակով։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 01 հունվար 2021 թ․ - 31 դեկտեմբեր 2021 թ․։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ․, 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1 847 570 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից՝ գազ-1 158 330 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում-195 000 ՀՀ դրամ, էլեկտրաէներգիա- 420 000 ՀՀ դրամ, հեռախոսակապ-48 000 ՀՀ դրամ, գազի սպասարկում - 26 240 ՀՀ դրամ։ Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01․01․2021 - 31․12.2021 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։
«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փող․, 6 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1 494 363 (մեկ միլիոն չորս հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից՝ գազ - 1 042 497 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում – 150 000 ՀՀ դրամ, էլեկտրաէներգիա – 280 000 ՀՀ դրամ գազի սպասարկում -21 866 ՀՀ դրամ ։
Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01․01․2021 - 31․12.2021 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։

«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փող․, 23/1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 570 000 (հինգ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ (առանց ԱԱՀ-ի), որից էլեկտրաէներգիա – 420 000 ՀՀ դրամ, ջրամատակարարում և ջրահեռացում – 150 000 ՀՀ դրամ։
Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01․01․2021 - 31․12.2021 թթ․ ընկած ժամանակահատվածի ընթացքում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսված գինը։

Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակնկալվում է հարկային արտոնություն ստանալ հետևյալ գործարքների մասով՝

Պայմանագիր կնքված գազի մատակարարման (07.07.2013 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 10 000 խ/մ (1 158 330 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի մատակարարման (21.12.2019 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 12 000 կվտ/ժ (420 000 ՀՀդրամ՝ առանց ԱԱՀ-ի), հեռախոսակապի մատակարարման (20.02.2009 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 48 000 ՀՀ դրամ՝ առանց ՀՀ դրամի, ջրի մատակարարման և ջրահեռացման (25.11.2017 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 300 խ/մ (195 000ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (06.10.2018 թ․ - 3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 26 240 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի

Պայմանագիր կնքված գազի մատակարարման (21.06.2018 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9 000 խ/մ (1 042 497 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի մատակարարման (28.06.2018 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 8 000 կվտ/ժ (280 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (10.12.2018 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 000 խ/մ (150 000ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի) և գազի սպասարկման (26.10.2018 թ․ - 3 տարի ժամկետով), որի տարեկան ծախսը կազմում է 21 866 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի

Պայմանագիր կնքված էլեկտրաէներգիայի մատակարարման (26.06.2020 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 12 000 կվտ/ժ (420 000 ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի), ջրի մատակարարման և ջրահեռացման (18.11.2020 թ․ - անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1 000 խ/մ (150 000ՀՀ դրամ՝ առանց ԱԱՀ-ի)։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Կոտայքի մարզպետարանի, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի, Արարատի մարզպետարանի, ՀՀ Արարատի մարզի Գեղանիստ համայնքի, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ։ Ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն սոցիալական աջակցության տարածքային մարմինների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար և նաև իրենց պահանջով հաշվետվություն է ներկայացնում բարեգործին, իրականացնում է անկախ աուդիտորական վերահսկողություն։
ՀՀ կառավարության 2003 թ․ -ի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ