Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
28.12.2020
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 դեկտեմբերի 2020 թ.

թիվ 26-Ն

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 28-ի
N 26-Ն որոշման

 

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 08-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21151

1.  Հեռագրական կապի միջոցներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

Ընդամենը

այդ թվում`

մայրուղային

միջքաղաքային

Ա

Բ

1

2

3

Բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը, միավոր

110

     

Կապուղիների մոնտաժված ունակությունը, միացման կետեր

120

     

 

2. Հեռագրերի քանակը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Չափի միավորը

Ցուցանիշի մեծությունը

Ա

Բ

Գ

1

Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը

210

հազար հատ

 

այդ թվում` ներհանրապետական

210.1

-“-

 

 միջազգային

210.2

-“-

 

 

Ղեկավար

_____________________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________________
(Ազգանուն, անուն)

___________________
(Ստորագրություն)

    « _ _ » ______ ____20___թ.
 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 28-ի
N 26-Ն որոշման

 

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի փետրվարի 19-ի
թիվ 08-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի մասին» Ձև 31-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով՝ մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը: Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային՝ այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը մարզկենտրոնների և ք.Երևանի միջև: Հաշվետվության 110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործա-տեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:

7. Հաշվետվության 120 տողում համապատասխանաբար արտացոլվում են մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունները:

 8. Հաշվետվության 210 տողում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: