ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2020 թվականի N 417-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 159-Ա որոշման մեջ «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1481-Ա որոշման մեջ «Քրիստինե Գրիգորյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 6 Երևան |