Գլխավոր տեղեկություն
Номер
N 1485-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.10.2019
Дата вступления в силу
17.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

  

Մ. Աբրահամյան 

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ (համաձայնությամբ)

       

Ս. Դանիելյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)

      

Վ. Հասրաթյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

     

Տ. Սիմոնյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)

     

Ա. Ստեփանյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ա. Ա. Լալայանի անվան սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)

     

Գ. Մուրադյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)»:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 16

Երևան