ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2019 թվականի N 1436-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, Աշխարհագրական նշումների հարցերով ենթակոմիտեի առաջին նիստին, «Կոնյակ» աշխարհագրական անվանման հետ կապված բանակցությունների երկրորդ փուլին և ԱՀԿ-ում ընթացող Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման բանակցությունների շրջանակներում ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Վարոս Սիմոնյանինը, Արտակ Քամալյանինը, Նաիրա Մարգարյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը, Արթուր Մայսուրյանինը, Ժորա Սարգսյանինը, Ալեն Մկրտչյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Դավիթ Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Քրիստինե Համբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին.
3) Սուրեն Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Արման Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.
5) Վիվիանա Քալաեջյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարոս Սիմոնյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 9-ի N 1436-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վարոս Սիմոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Արտակ Քամալյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Նաիրա Մարգարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ավետիս Հովհաննիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական |
Արթուր Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ |
Քրիստինե Համբարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ |
Սուրեն Մելիք-Իսրայելյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.) |
Ժորա Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.) |
Ալեն Մկրտչյան |
- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.) |
Սերգեյ Շահնազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.) |
Դավիթ Հովհաննիսյան |
- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.) |
Արման Ալոյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.) |
Վիվիանա Քալաեջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ (16.10.2019 թ.- 18.10.2019 թ.): |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |