Գլխավոր տեղեկություն
Номер
N 827-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
09.07.2019
Дата вступления в силу
10.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

4 հուլիսի 2019 թվականի N 827-Ա

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ ու 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Տիգրան Վահրամի Պետրոսյանին (ծնվ.` 1997 թվականի հունվարի 18-ին, հասցեն՝ քաղ. Գյումրի, Ջիվանու փող., տուն 20) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 9

Երևան