Գլխավոր տեղեկություն
Номер
N 358-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.04.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2019
Дата вступления в силу
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2019 թվականի N 358-Ա

 

«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2006 թվականի նոյեմբերի 24-ին Մինսկում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջների ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրմանը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. ապրիլի 10

Երևան