Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 172
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.12.2017
Дата вступления в силу
13.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 172

քաղ. Մոսկվա

 

«ԾԱԾԿԱԳՐՄԱՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿ) ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշմամբ հաստատված՝ «Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտին՝ ապահովել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման համար նախատեսված այն ապրանքները Միության մաքսային սահման ներմուծելու կամ Միության մաքսային սահմանից արտահանելու մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձնահատկությունների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում տեղադրելը, որոնք ընդգրկված են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված՝ այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 172 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի մեջ կատարվող

 

1. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Թիվ 5 հավելվածի համաձայն ցանկում ներառված ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է առանց եզրակացությունը (թույլատրագիրը) կամ ծանուցման մասին տեղեկություններն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու։ Եթե ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները ներառված չեն սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ցանկում, ապա ֆիզիկական անձանց կողմից դրանց ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միայն այդ ապրանքների առնչությամբ ծանուցման մասին տեղեկությունների առկայության դեպքում։ Ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) այն միջոցների ներմուծումը կամ արտահանումը, որոնք ներառված չեն սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ցանկում, և որոնց առնչությամբ ծանուցման մասին տեղեկությունները բացակայում են, արգելված է։

Մաքսային հսկողությունն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների տեղափոխման՝ սույն հիմնադրույթով սահմանված կարգի հնարավոր խախտումների մասին անդամ պետության մաքսային մարմնում տեղեկությունների առկայության դեպքում։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 5 հավելված.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

«Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները

Եվրասիական տնտեսական միության մաքսային

տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական

միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի

 

ՑԱՆԿ

 

ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների, որոնք ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելիս չեն պահանջվում ներկայացնել եզրակացություն (թույլատրագիր) կամ ծանուցման մասին տեղեկություններ

 

1. Հանրամատչելի ծրագրային ապահովում ցանկացած կրիչի վրա՝ նախատեսված մասսայական կիրառման համար, շուկայում լայնորեն ներկայացված և ազատ վաճառվող, որը հետևյալ ծրագրերից (ծրագրերի ամբողջությունից) մեկն է՝

ա) օպերացիոն համակարգ (օրինակ՝ Linux, Microsoft Windows, Mac OS X, Android, iOS և այլն).

բ) ինտերնետ բրաուզեր (օրինակ՝ Google Chrome, Internet Explorer, Opera, Apple Safari, Mozilla Firefox և այլն).

գ) էլեկտրոնային փոստով փոխանակման միջոցներ (օրինակ՝ Mozilla Thunderbird, The Bat!, Opera Mail և այլն).

դ) ծրագրային ապահովում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցով առցանց շփման համար (օրինակ՝ WhatsApp, Viber, WeChat, Skype և այլն).

ե) անձնական համակարգչի մեջ էլեկտրոնային փաստաթղթերի մշակման համար նախատեսված ծրագրեր՝ տեքստային և գրաֆիկական խմբագրիչներ, էլեկտրոնային աղյուսակներ, ծրագրեր՝ շնորհանդեսների պատրաստման համար, տվյալների բազաների կառավարման համակարգեր, հաշվապահական ծրագրեր և այլն (օրինակ՝ OpenOffice, Microsoft Office, Kingsoft Office, 1C, Գալակտիկա - Պարուս և այլն).

զ) հակավիրուսային միջոցներ (օրինակ՝ Kaspersky, Dr.Web, NOD32, Norton Antivirus և այլն).

է) թարգմանչական ծրագրեր (օրինակ՝ ABBYY Lingvo, PROMT և այլն).

է) արխիվատորներ (օրինակ՝ WinRAR, 7z, WinZip, Arj և այլն).

ը) ծրագրեր՝ երաժշտություն լսելու և մշակելու, տեսագրություններ և պատկերներ դիտելու և մշակելու համար.

թ) ֆայլերի (նիշքերի) փոխանցման միջոցներ.

ժ) խաղային ծրագրեր.

ժա) ինտերնետ-բանկինգի վճարային համակարգեր.

ժբ) ծրագրային ապահովում՝ սոցիալական ցանցերում և դրանց ծառայություններում օգտագործելու համար։

2. Ցանկացած կրիչի վրա էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) միջոցներ։

3. Համակարգիչներ (անձնական համակարգիչներ, մոնոբլոկներ, գրպանի համակարգիչներ, նեթբուքեր, նոթբուքեր, պլանշետային համակարգիչներ, գրպանի խաղային կցուրդներ, սմարթֆոններ, «խելացի ժամացույց» էլեկտրոնային սարքավորումներ, հեծանվային համակարգիչներ և այլն), դրանց էլեկտրոնային մոդուլները և մասերը՝

ա) առանց ծրագրային ապահովման կամ սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ տեղադրված (նախապես տեղադրված) ծրագրային ապահովմամբ.

բ) հանրամատչելի կիրառման՝ տեղադրված (նախապես տեղադրված) ծրագրային ապահովմամբ, որը տարբերվում է սույն ցանկի 1-ին և 2-րդ կետերում նշված ծրագրային ապահովումից, որում ծածկագրման գործառույթն օժանդակ է, և օգտատերն այն չի կարող փոխել։

4. Բանկային քարտեր, սիմ-քարտեր, դիսկոնտային քարտեր, երթևեկության փաստաթղթերի հետ տրվող քարտեր, սոցիալական քարտեր, հասանելիության հսկման էլեկտրոնային քարտեր, էլեկտրոնային նույնականացման քարտեր և այլ էլեկտրոնային քարտեր՝ նախատեսված հանրամատչելի կիրառման համար, որոնց գաղտնագրման հնարավորությունները հասանելի են օգտատիրոջը։

5. Ընդունիչ ապարատուրա ռադիոհեռարձակման և հեռուստատեսության համար և դրա մասերը, այդ թվում՝ հաղորդակցության գործառույթով ընդունիչներ։

6. Հեռախոսային ապարատներ՝ բջջային կապի ցանցերի համար և դրանց աքսեսուարները՝ բացառությամբ ծածկագրված բջջային կապի ցանցերի համար նախատեսված մասնագիտացված հեռախոսների և աքսեսուարների (ունակ միջանցիկ ծածկագրման)։

7. Ապրանքներ, այդ թվում՝ տպիչներ, բազմաֆունկցիոնալ սարքեր (տպիչ, տեսածրիչ, պատճենահանման ապարատ և այլն), պատճենահանման ապարատներ և դրանց՝ տեղեկատվության ծածկագրում իրականացնող սարքավորումներ պարունակող էլեկտրոնային մոդուլներ՝ առանց ուժեղացման և վերահեռարձակման գործողության՝ 400 մ-ից ոչ պակաս առավելագույն հեռավորությամբ՝ արտադրողի տեխնիկական պայմաններին համապատասխան, այդ թվում՝ երթուղիչներ (ռոութերներ) և անլար մոդեմներ՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի և լոկալ ցանցերի համար։

8. Ռադիոնավիգացիոն ընդունիչներ, հեռակառավարման ապարատուրա և դրա մասերը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: