ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2019 թվականի N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու, աշխատանքային խումբ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա ու 2008 թվականի հունիսի 5-ի N 312-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 760-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.մարտի 18 -ի N 268-Ա որոշման
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. օգոստոսի 18-ի N 760-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Մ. Գրիգորյան |
-ՀՀ փոխվարչապետ (խորհրդի նախագահ) |
Գ. Գասպարյան |
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ա․ Ավանեսյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Ավանեսյան |
-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Գ. Բալայան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ա. Ասատրյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ապիտոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Լ. Առաքելյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Ղազարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ (խորհրդի քարտուղար) |
Հ. Ասլանյան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ս. Թորոսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |