Գլխավոր տեղեկություն
Номер
N 472-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.17/30(1305) Հոդ.486
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2017
Дата вступления в силу
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2017 թվականի N 472-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 27-ի ՀՕ-78-Ն օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինների կողմից վերահաշվարկված հասույթի մեծությանը համապատասխան հաշվարկված ռոյալթիի վճարման ժամանակացույցի կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 20-ի N 472-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ

 

1. Սահմանել, որ հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն վերահաշվարկված ռոյալթիների վճարման նպատակով հարկային մարմնի ղեկավարի և ռոյալթի վճարողի միջև համաձայնեցված ժամանակացույցը ռոյալթի վճարողի ընտրությամբ կարող է լինել հաստատուն կամ ճկուն ժամկետով։

2. Սույն կարգի համաձայն ռոյալթիների վճարման ժամանակացույց կարող է կնքվել`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից 90 օրը չգերազանցող ժամկետում.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմված ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար՝ համապատասխան ստուգման ակտն ուժի մեջ մտնելու պահից 45 օրը չգերազանցող ժամկետում։

3. Օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած տարբեր ստուգման ակտերով վերահաշվարկված ռոյալթիների վճարման համար կարող են հաջորդաբար սահմանվել ինչպես հաստատուն, այնպես էլ ճկուն ժամկետով ժամանակացույցեր։

4. Յուրաքանչյուր հաստատուն ժամկետով ժամանակացույցով որոշված ռոյալթիների եռամսյակային վճարումների մեծությունը կախված չէ մինչև տվյալ ժամանակացույցը հաստատելու պահը ռոյալթի վճարողի և հարկային մարմնի միջև համաձայնեցված այլ ժամանակացույցերով սահմանված՝ սույն որոշման համաձայն վճարման ենթակա ռոյալթիների մեծությունից։

5. Յուրաքանչյուր ճկուն ժամկետով ժամանակացույցով որոշված՝ ռոյալթիների վճարումների եռամսյակային գումարը նվազեցվում է մինչև տվյալ ժամանակացույցի հաստատման պահը՝ ռոյալթի վճարողի և հարկային մարմնի կողմից համաձայնեցված և հաստատված բոլոր նախորդող ժամանակացույցերով տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա ռոյալթիների գումարների չափով և վճարման ենթակա է դառնում նշված նվազեցումների դրական տարբերությունը։

6.ուղղ. Հաստատուն ժամկետով ժամանակացույցի դեպքում մարման ժամկետ է սահմանվում չորսուղղ. եռամսյակը՝ բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի: Մարման ժամանակացույցով վճարման ենթակա ռոյալթիի վճարումները պետք է կատարվեն եռամսյակային հավասար մասերով՝ բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի։ Հաստատուն ժամկետով ժամանակացույցի դեպքում, անկախ սույն կետով սահմանված ժամկետից և վճարումների չափից, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա՝ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն վերահաշվարկված ռոյալթիների գումարների վճարման ժամկետը ռոյալթի վճարողի և հարկային մարմնի ղեկավարի համաձայնությամբ կարող է սահմանվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, որի ընթացքում ռոյալթիի վճարումները պետք է կատարվեն մարման ժամանակացույցով սահմանված չափով և ժամկետներում:

7.ուղղ. Ճկուն ժամկետով ժամանակացույցի դեպքում յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով վճարման ենթակա գումարը պետք է լինի ռոյալթի վճարողի՝ տվյալ եռամսյակի գործունեության արդյունքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված՝ հավելյալ եկամտի 25 տոկոսը՝ հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված նվազեցումները։

8.ուղղ. Սույն որոշման իմաստով՝ ռոյալթի վճարողի հավելյալ եկամուտը տվյալ եռամսյակի ընթացքում ռոյալթի վճարողի իրացրած խտանյութերի դիմաց ստացված հավելյալ եկամուտների հանրագումարն է, որը հաշվի չի առնում խտանյութերի վաճառքի առնչությամբ ռոյալթի վճարողի և խտանյութի գնորդի միջև պայմանագրի համաձայն կատարվող վերջնահաշվարկների արդյունքները։

9.ուղղ. Խտանյութի իրացումից հավելյալ եկամուտը՝ տվյալ խտանյութում պարունակվող մետաղների նախնական պարունակությունների (իրացման ամսաթվի դրությամբ որոշված) և նույն մետաղների համար՝ 2016 թվականի նկատմամբ տվյալ եռամսյակի միջազգային միջին գների հավելաճի արտադրյալն է։

10.ուղղ. Ճկուն ժամկետով ժամանակացույցով վճարումների դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար ռոյալթիի վճարմանն ուղղվող գումարի մեծությունը որոշվում է համապատասխան օրացուցային եռամսյակին հաջորդող 20 օրացուցային օրվա ընթացքում ռոյալթի վճարողի կողմից կազմված՝ յուրաքանչյուր եռամսյակի համար վճարման ենթակա ռոյալթիի գումարի հաշվարկով (այսուհետ՝ հաշվարկ)։ Հաշվարկ ներկայացվում է նաև այն եռամսյակների համար, որոնց դեպքում վճարման ենթակա ռոյալթի չի առաջանում։

11.ուղղ. Սույն որոշման համաձայն վճարման ենթակա ռոյալթիի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսի 20-ը ներառյալ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան