ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2017 թվականի N 27-Ա
ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանին 2017 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի շրջանակներում կայանալիք գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Իգնատի Առաքելյանի և Անդրանիկ Պետրոսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Իգնատի Առաքելյանի և Անդրանիկ Պետրոսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 13 Երևան |