Գլխավոր տեղեկություն
Номер
N 1538-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.25/5(1185) Հոդ.42
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2016
Дата вступления в силу
26.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1538-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 282.210.04598) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 273.210.03225):

2. Սահմանել, որ՝

1) «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

2) «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսանողների` նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին N 18/009 պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է (պետական գրանցման համարը՝ 282.210.04598):»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 20

Երևան