Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.246
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2015
Дата вступления в силу
09.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 308-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են դեղերի և դեղանյութերի` Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրից (այսուհետ՝ երրորդ երկիր), ինչպես նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկիր արտահանման հետ կապված հարաբերությունները:»,

բ. 1-ին կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգի նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի և ԵԱՏՄ-ի իրավասու մարմնի համապատասխան իրավական ակտով (ակտերով) սահմանված ընթացակարգերի դրույթները: Սույն որոշմամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և դրա հիման վրա իրավասու մարմնի կողմից ընդունված իրավական ակտերով:»,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգի պահանջները տարածվում են`

1) երրորդ երկրից միայն «Բացթողում` ներքին սպառման համար» կամ «Արտահանում» ընթացակարգերով դեղերի և դեղանյութերի` համապատասխանաբար ներմուծման կամ արտահանման նկատմամբ.

2) ԵԱՏՄ-ի անդամ երկրից դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման նկատմամբ:»,

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում անասնաբուժության ոլորտում օգտագործվող կենսապատրաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների վրա:»,

ե. 5-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանի Հանրապետությունում կարող են իրացվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սույն կարգով տրված համապատասխանության հավաստագրի (N 3 ձև) առկայության դեպքում:»,

զ. 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ներմուծման կամ արտահանման հավաստագիրը տրվում է էլեկտրոնային եղանակով, իսկ դիմողի պահանջով՝ նաև թղթային տարբերակով` երեք օրինակից:»,

է. 7-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման կամ արտահանման հավաստագիրը տրամադրվում է ԵԱՏՄ-ի մաքսային սահմանով դեղը և (կամ) դեղանյութը փաստացի մեկ անգամ ներմուծելու կամ արտահանելու համար:»,

ը. 8-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Հայաստանի Հանրապետություն դեղերը և (կամ) դեղանյութերը (այդ թվում՝ չգրանցված) կարող են ներմուծվել առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխանաբար ներմուծման կամ համապատասխանության հավաստագրերի, եթե դրանք նախատեսված են՝

1) օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար, մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը.

2) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ծառայության մեջ գտնվող անձանց և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամների անձնական կարիքների համար.

3) ԵԱՏՄ ժամանող փոխադրամիջոցների վարորդների, անձնակազմի անդամների, ուղևորների բուժման համար.

4) միջազգային մշակութային, մարզական միջոցառումների և միջազգային արշավախմբերի մասնակիցների բուժման համար:»,

թ. 9-րդ ու 33-րդ կետերը «հավաստագիր» բառից հետո լրացնել «կամ համապատասխանության հավաստագիր» բառերով, իսկ 12-րդ և 24-րդ կետերը «հավաստագիրը» բառից հետո՝ «կամ համապատասխանության հավաստագիրը» բառերով,

ժ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Հայաստանի Հանրապետություն դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծման հավաստագիրը տրվում է մինչև համապատասխան մաքսային հայտարարագիրը ներկայացնելը` համաձայն ԵԱՏՄ-ի և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության:»,

ժա. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.

«զ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի առկայության դեպքում` պետության կարիքների համար կամ կենսական ցուցմամբ առանձին հիվանդների կամ հազվագյուտ ու առանձնապես ծանր ախտաբանական վիճակներում գտնվող հիվանդներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով դեղերի ներմուծման դեպքերի:»,

ժբ. IV գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ»,

ժգ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Ներմուծման հավաստագիր կամ համապատասխանության հավաստագիր ստանալու մասին հայտն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու պահից մինչև ներմուծման հավաստագրի կամ համապատասխանության հավաստագրի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը կարող է տևել ոչ ավելի, քան 7 աշխատանքային օր` ներառյալ լաբորատոր փորձաքննությունը: Դեղի և (կամ) դեղանյութի որակի հետ կապված խնդիրների և կեղծման կասկածի դեպքում լրացուցիչ լաբորատոր փորձաքննության և արտադրողի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով այն կարող է երկարաձգվել մինչև 20 աշխատանքային օր: Ներմուծման հավաստագիր կամ համապատասխանության հավաստագիր ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և այլ նման բացթողումներ) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը դրանք հայտնաբերելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմողին երկու աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:»,

ժդ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Դիմողը Հայաստանի Հանրապետություն դեղեր և (կամ) դեղանյութեր ներմուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ, որին կից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկին համապատասխան պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները:»,

ժե. 34-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1, 34.2, 34.3, 34.4 և 34.5-րդ կետերով.

«34.1. ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողը Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով, ներկայացնելով սույն կարգի 28-րդ կետով նախատեսված հայտը և փաստաթղթերը:

34.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը ԵԱՏՄ-ի անդամ երկրից ներմուծված դեղի և (կամ) դեղանյութի պահպանման պահեստում, դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողի կամ նրա լիազորած անձի ներկայությամբ կատարում է դեղերի և (կամ) դեղանյութերի նախնական զննում և նմուշառում՝ կազմելով նմուշառման մասին ակտ՝ երկու օրինակից, որոնք ստորագրվում են նմուշառման մասնակիցների կողմից: Նմուշառման մասին ակտի մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցչի մոտ, մյուսը տրամադրվում է դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողին կամ նրա լիազորած անձին:

34.3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան իրավասու անձը սույն կարգի համաձայն կատարված փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունում է հրաման համապատասխանության հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին:

34.4. Համապատասխանության հավաստագիրը տրամադրվում է թղթային (2 օրինակից) և (կամ) էլեկտրոնային եղանակով: Համապատասխանության հավաստագրի մեկ օրինակը տրվում է դիմողին, մյուսը մնում է լիազոր մարմնում:

34.5. Համապատասխանության հավաստագրի տրամադրումը մերժվելու դեպքում դեղերը և (կամ) դեղանյութերը չեն կարող իրացվել Հայաստանի Հանրապետությունում և (կամ) ենթակա են ոչնչացման կամ արտահանման: Դեղերը և (կամ) դեղանյութերը ներմուծողը համապատասխանության հավաստագրի տրամադրման մերժման վերաբերյալ հրամանն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանց ոչնչացման կամ արտահանման մասին տեղեկանք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:»,

ժզ. 40-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ներկայացված տվյալները կամ փաստաթղթերը թերի են և չեն լրացվել սույն կարգի 25-րդ կետով նախատեսված ժամկետում կամ ակնհայտ կեղծ են, կամ խեղաթյուրված,»,

ժէ. 41-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42-րդ կետով.

«42. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը`

1) ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերի և (կամ) դեղանյութերի մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն՝ համաձայն N 4 ձևի.

2) յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում դեղերի իրացման նպատակով՝ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրոշմապիտակներ ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, ներմուծված դեղի անվանումը, քանակը, տրամադրված դրոշմապիտակների սերիան ու համարը` ըստ հատկացված առաջին և վերջին դրոշմապիտակների (օրինակ, Դ000158 - Դ000200):».

2) կարգի N 1 ձևում «Ներմուծող կազմակերպության (դիմորդի) անվանումը և հասցեն, հարկային ծածկագիրը» բառերը փոխարինել «Դիմող` ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը կամ ներմուծող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով.

3) կարգի N 2 ձևում «Արտահանման կազմակերպության (դիմորդի) անվանումը և հասցեն, հարկային ծածկագիրը» բառերը փոխարինել «Դիմող՝ արտահանող անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը կամ արտահանող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը» բառերով.

4) կարգը լրացնել նոր՝ NN 3 և 4 ձևերով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

5) կարգին կից Հայաստանի Հանրապետություն հավաստագրով ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից հավաստագրով արտահանվող դեղերի և դեղանյութերի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրոշմապիտակների տրամադրման գործընթացը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (դեղերի մասով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ.  ապրիլի 3

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 308-Ն որոշման

 

Ձև N 3

Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր  N 000000

Տալու ամսաթիվը

Ուժի մեջ է մինչև

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը թույլատրում է Հայաստանի Հանրապետությունում իրացնել՝

Դեղի և (կամ) դեղանյութի անվանումը

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության վայրերը կամ ներմուծող իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության վայրերը, հարկ վճարողի հաշվառման համարը

Մատակարար կազմակերպությունը

Մատակարար երկիրը

Ապրանքաուղեկից և այլ փաստաթղթերի տվյալները

Հատուկ նշումներ

____________________
(ստորագրությունը)

_________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

Կ. Տ.

 

_____ ____________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 308-Ն որոշման

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Դեղ կամ դեղանյութ ներմուծող իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը և էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

Ներմուծված ապրանքի
անվանումը

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
(ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը

Ապրանքի քանակը

Ապրանքն ուղեկցող փաստաթղթերի՝ հաշիվ-ապրանքագրի ապրանքա-տրանսպորտային բեռնագիր տալու ամիսը, ամսաթիվը, փաստաթղթի համարը

Տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է տրամադրվում յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով՝ համաձայն ձևի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 308-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետություն հավաստագրով ներմուծվող ԵՎ Հայաստանի Հանրապետությունից հավաստագրով արտահանվող դեղերի ԵՎ դեղանյութերի

 ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Բովանդակությունը

1

2

2904- 2909
2912-ից 294200 000 0

Օրգանական քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են որպես դեղանյութեր

3001

Գեղձեր և այլ օրգաններ` նախատեսված օրգանաբուժության համար, չորացրած, փոշիացրած կամ չփոշիացրած: Օրգանաբուժության համար նախատեսված գեղձերի և այլ օրգանների կամ դրանց գեղձազատուկների խտահյութեր:
Հեպարին և դրա աղերը: Մարդկային և կենդանական ծագում ունեցող այլ նյութեր` նախատեսված բուժական կամ կանխարգելման նպատակների համար, այլ տեղում չնշված կամ չընդգրկված

3002

Մարդկային արյուն: Կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելման և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար, վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված կենսատեխնոլոգիական ճանապարհով: Պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման նյութեր, որոնք օգտագործվում են բուժական նպատակներով

3003

Դեղեր (բացի 3002, 3005, 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)` կազմված երկու և ավելի բաղադրամասերից, բուժական կամ կանխարգելման նպատակով օգտագործելու համար, բայց չբաժնեծրարված դեղաձևերի տեսքով և մանրածախ առևտրի համար չփաթեթավորված (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից)

3004

Դեղեր (բացի 3002, 3005, 3006 ապրանքային դիրքերում նշված ապրանքներից)` կազմված խառնուրդված կամ չխառնուրդված նյութերից` բուժական կամ կանխարգելման նպատակով օգտագործելու համար, բաժնեծրարված կամ ներկայացված չափորոշված դեղաձևերի տեսքով կամ մանրածախ առևտրի համար բաժնեծրարված կամ ներկայացված չափորոշված դեղաձևերի տեսքով կամ մանրածախ առևտրի համար փաթեթավորված (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից)

3006 30 0000

Ռենտգենաբանական հետազոտությունների համար ցայտունակ պատրաստուկներ (ռենտգենացայտունակ պատրաստուկներ): Ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներարկելու համար

3006 60

Քիմիական հակաբեղմնավորիչներ` ստացված հորմոնների և 2937 ԱՏԳ ԱԱ-ի այլ նյութերի հիման վրա

2106909803
2106909809

Պատրաստուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում են վիտամիններ և հանքային նյութեր, որոնք օգտագործվում են բուժական նպատակով

2936

Պրովիտամիններ և վիտամիններ, բնական կամ սինթեզված (ներառյալ բնական խտանյութերը), դրանց ածանցյալներ, որոնք օգտագործվում են որպես վիտամիններ և այդ միացությունների խառնուրդներ, այդ թվում՝ ցանկացած լուծիչում, որոնք օգտագործվում են բժշկական նպատակով

3913

Բժշկական նպատակով օգտագործվող առաջնային ձևերով բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) և ձևափոխված բնական պոլիմերներ (օրինակ` պնդացված սպիտակուցներ), բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ

Այս ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ապրանքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ՝ արտադրանքի անվանումով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան