Գլխավոր տեղեկություն
Номер
N 1420-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2015-21.12.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084) Հոդ.1231
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2014
Дата вступления в силу
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների, մարմինների ու խորհուրդների ղեկավարներին`

1) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել`

ա. սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը (բացառությամբ քաղաքացիական ծառայողների շարժի և հոսունության, քաղաքացիական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվության),

բ. սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով նախատեսված` քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների շարժի և հոսունության, ինչպես նաև կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվությունը:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.

2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով նախատեսված` քաղաքացիական ծառայության ամբողջ համակարգում քաղաքացիական ծառայողների (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողների) շարժի և հոսունության, ինչպես նաև կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին տեղեկատվությունը` յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:

2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ձևաչափին համապատասխան, հավաքագրում է տեղեկատվություն պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին:

3. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության և համապատասխան տվյալների հիման վրա ներդնում և վարում է տեղեկատվական շտեմարան:

4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`

1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.

2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.

3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.

4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.

5) պետական ծառայողների շարժի և հոսունության մակարդակները.

6) ըստ մասնագիտությունների` կրկնվող թափուր աշխատատեղերը:

5. Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպություններում (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 100 և Երևան քաղաքից` 1000)` պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի չափերը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով` պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, ըստ պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների, հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով նաև պետական և ոչ պետական հատվածներում միևնույն մասնագիտությամբ աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը՝ համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:

8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հետևյալ առաջարկությունները`

1) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.

2) համաձայն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Ծա-ռայու-թյան տե-սակը

Ստո-րաբա-ժանումը

Պաշ-տոնի անվա-նումը

Պաշ-տոնի խումբը

Պաշտոնի զբաղվա-ծության բնույթը

Ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը

Սեռը

Կրթու-թյունը

Մասնա-գիտությունը՝
ըստ

Դասա-յին կամ դիվանա-գիտա-կան աստի-ճանը կամ կոչումը

Աշխատանքային ստաժը

Հիմնական և լրացուցիչ աշխատավարձը՝ հաշվետու տարվա մարտ ամսվա դրությամբ (հաշվարկված)

Պարգևատրումը
(նախորդ տարվա)

կրթու-թյան

պաշ-տոնի անձնա-գրի

տվյալ պաշտոնում

տվյալ պետա-կան ծառայու-թյունում, տարի

պաշտո-նային դրույքա-չափը

հավելա-վճարը

հավելումը

ընդա-մենը (12.1+
12.2+
12.3.1+
12.3.2+
12.3.3+
12.3.4+
12.3.5)

տարի

ամիս

օր

Դասային կամ դիվանա-գիտական աստի-ճանի կամ կոչման համար

առողջու-թյան համար վնասա-կար, ծանր կամ առանձնա-պես ծանր, առանձնա-պես վնասա-կար աշխա-տանքի համար

բարձր լեռնային վայրե-րում աշխա-տելու համար

ծառայու-թյան առանձնա-հատկու-թյուն-ներով պայմա-նավորված

արտա-ժամյա, գիշե-րային կամ հանգս-տյան կամ տոնա-կան օրերին աշխա-տանքի համար

պետա-կան և ծառա-յողական գաղտնիք կազմող տեղեկու-թյուն-ներին առնչվելու
համար

կատարո-ղականի հիման վրա
(նախորդ տարվա
1-ին և
2-րդ կիսամ-յակների համար)

հատուկ առաջա-դրանք-ների կամ աշխա-տանքի որակյալ կատար-ման համար

այլ դրամա-կան պարգև-ներ

 

1

2

3

4

5

6

7

8

9.1

9.2

10

11.1

11.2

11.3

11.4

12.1

12.2

12.3.1

12.3.2

12.3.3

12.3.4

12.3.5

12

13.1

13.2

13.3

1.

                                                   

2.

                                                   

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Ցուցանիշի անվանումը

Ընդամենը (մարդ)

Ա

Բ

1.

1.

Պետական ծառայողների թիվը՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ

 

2.

Աշխատանքի ընդունվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների

 

3.

Աշխատանքից ազատվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների`

 
 

 այդ թվում` ըստ պատճառների

 

3.1.

 անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների խմբերի`

 

3.1.1.

 բարձրագույն

 

3.1.2.

 գլխավոր

 

3.1.3.

 առաջատար

 

3.1.4.

 կրտսեր

 

3.2.

 օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը

 

3.3.

 ատեստավորման արդյունքները

 

3.4.

 հաստիքների կրճատումը

 

3.5.

 ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը

 

3.6.

 քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը

 

3.7.

 պետական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով սահմանված կարգի խախտմամբ

 

3.8.

 պետական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը

 

3.9.

 պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը

 

3.10.

 փորձաշրջանը չանցնելը

 

3.11.

 վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը

 

3.12.

 կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը

 

3.13.

 մահվան պատճառով

 

4.

3-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը

 

5.

Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ

 

6.

Պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) թիվը

 
 

 այդ թվում` ըստ պատճառների

 

6.1.

մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելը

 

6.2.

թափուր պաշտոնի համար դիմող չլինելը

 

6.3.

պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտությունը (անհրաժեշտ է նշել մասնագիտության անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան