ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2014 թվականի N 1217-Ա
ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ԴՈՒԲԱՅ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների հետ պայմանավորվածության համաձայն քննվող քրեական գործի վարույթի անհրաժեշտությունից ելնելով` իրեղեն ապացույցները և քննչական պահանջի պատասխանը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արման Կարապետյանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 9-14-ը Դուբայ (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 9 Երևան |