Գլխավոր տեղեկություն
Номер
N 107-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.02.2014
Дата вступления в силу
15.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2014 թվականի N 107-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով 2014 թվականի փետրվարի 23-24-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության վարչապետի ֆինանսատնտեսական հարցերով լիազոր ներկայացուցիչ Վ. Յաղուբյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սոչի գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում նաև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Վարդանյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Է. Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

 3) Դ. Սարգսյանինը, Կ. Մինասյանինը, Ի. Իսայանինը, Ա. Շահինյանինը և Տ. Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Սոչի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2014 թվականի փետրվարի 23-ին՝ Երևան-Սոչի և 2014 թվականի փետրվարի 24-ին՝ Սոչի-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սոչի մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

փետրվարի 14-ի N 107-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-24-Ը ՍՈՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Դ. Սարգսյան

- ՀՀ ֆինանսների նախարար

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Յաղուբյան

- Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ վարչապետի ֆինանսատնտեսական հարցերով լիազոր ներկայացուցիչ

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հ. Բերբերյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ (մեկնում է նախօրոք)

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

Է. Ստեփանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի ռեֆերենտ (մեկնում է նախօրոք)

Ա. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից

Ա. Ալեքսանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

Տ. Մեհրաբյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ

Հ. Բաղդասարյան

- Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

Ռ. Խաչատրյան

- Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

Զ. Հարոյան

- «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)

Մ. Թումանյան

- «Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր (համաձայնությամբ)

Ա. Թամրազյան

- «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

Ա. Ադումյան

- «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան