Գլխավոր տեղեկություն
Номер
N 71-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.02.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.02.2014
Дата вступления в силу
07.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 71-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով` կրթության ոլորտում համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով 2014 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

փետրվարի 6-ի N 71-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կրթության ԵՎ գիտության նախարարության պատվիրակության

 

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական
Ա. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ
Ն. Վարդանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան