Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.01.2015-11.03.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2014.05.05/10(489).1 Հոդ.139.6
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
07.04.2014
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
07.04.2014
Дата вступления в силу
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.03.2019

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 ապրիլի 2014 թ.

թիվ 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի ««Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 26-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 14-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

20    թ.

 ՁԵՎ 42-կապ(տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը

 

Ներկայացնում է___________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ______________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը)                              (փոստային դասիչ)

 

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________

 

___________________________________________________________________ I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

 I__I__I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Հեռախոսային կայանների քանակը

110

հատ

     

110 տողից` էլեկտրոնային

110.1

-"-

     

110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը

 մոնտաժված

110.2

համար

     

 զբաղված

110.3

-"-

     

110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.2.1

-"-

     

110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.3.1

համար

     

110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող

 միջազգային

110.2.2

-"-

     

 միջքաղաքային

110.2.3

-"-

     

110.2.2 և 110.2.3 տողերից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

110.4

-"-

     

Արբանյակային կապի կայաններ

120

հատ

     

Այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց

130

հատ

     

Բջջային հեռախոսակապի կայանների քանակը

140

-"-

     

Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը

150

հատ

 

X

X

Բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը

160

կվտ

 

X

X

2. Ապարատների և բաժանորդների քանակը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)

210

հատ

     

 այդ թվում`

 ք. Երևան

210.1

-"-

     

 Արագածոտնի մարզ

210.2

-"-

     

 Արարատի մարզ

201.3

-"-

     

 Արմավիրի մարզ

201.4

-"-

     

 Գեղարքունիքի մարզ

201.5

-"-

     

 Լոռու մարզ

210.6

-"-

     

 Կոտայքի մարզ

210.7

-"-

     

 Շիրակի մարզ

210.8

-"-

     

 Սյունիքի մարզ

210.9

-"-

     

 Վայոց ձորի մարզ

210.10

-"-

     

 Տավուշի մարզ

210.11

-"-

     

 210 տողից` բնակարանային

211

-"-

     

Քարտֆոնների քանակը

220

-"-

     

 դրանից` ունիվերսալ

220.1

-"-

     

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, ընդամենը

230

-"-

     

 որից` բջջային հեռախոսակապով

230.1

-"-

     

Բջջային հեռախոսակապի ակտիվ բաժանորդների քանակը

240

-"-

     

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը, ընդամենը

250

հազար հատ

 

X

X

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը

260

րոպե

 

X

X

 3. Գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Օդային գծերի երկարությունը

310

կմ

     

Խողովակաշարի երկարությունը

320

կանալ-կմ

     

Մալուխների ընդհանուր երկարությունը

330

կմ

     

 դրանից` օպտիկա-մանրաթելային

330.1

-"-

     

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված չբավարարված դիմումների քանակը

410

հատ

     

Տեղադրված հեռախոսային գծերի քանակը տարվա վերջի դրությամբ

420

-"-

     

5. Կապի աշխատանքի որակը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Ընդունվել են հայտեր հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ

510

հատ

     

Հայտնաբերվել են հեռախոսագծերի խափանումներ

520

-"-

     

 դրանից՝ վերացվել են հսկվող ժամկետներում

520.1

-"-

     

Ղեկավար

_______________________    _____________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

 _______________________    _______________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

     

 « _ _ »___ ___20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի

2014 թվականի ապրիլի 7-ի

թիվ 14-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծերի երկարությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

6. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

7. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

8. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

9. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը: Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը: Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

10. 130 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:

11. 140 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը, իսկ 140.1 տողում՝ վերը նշված կայանների զբաղված ունակությունը:

12. 150 տողում լրացվում է բջջային կապի ընդունիչ-հաղորդակների քանակը, իսկ 160 տողում` բջջային կապի ընդունիչ-հաղորդակների ընդհանուր անվանական հզորությունը:

13. 2-րդ բաժնի 210 տողում՝ հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը, առանձնացնելով դրանք ըստ ք. Երևանի և ՀՀ մարզերի (210.1-210.11 տողեր):

14. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

15. Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:

16. 230 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը, որից 230.1 տողով առանձնացվում է բջջային հեռախոսակապով ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:

17. 240 տողում արտացոլվում է ակտիվ բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը: Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bulk SMS):

18. 250 և 260 տողերում արտացոլվում են բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):

19. Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում: