Գլխավոր տեղեկություն
Номер
N 743-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.07.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.07.2013
Дата вступления в силу
18.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 743-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ  ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1521-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 130-Ն որոշման 7-րդ կետը, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն, 2012 թվականի մայիսի 24-ի N 711-Ն և 2012 թվականի հոկտեմբերի 4-ի N 1392-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 130-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետի 3.2-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 51,500.0 հազ. դրամից 49,840.0 հազ. դրամը, որպես անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն), ուղղել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի սողանքային գոտում գտնվող` սողանքի հետևանքով քանդված կամ բնակվելու համար ոչ պիտանի դարձած բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ համայնքի վարչական սահմաններում բնակելի տուն (բնակարան) կառուցելու պայմանով.

2) աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի այն բնակիչներին, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող այլ բնակելի տարածություն և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություններ.

3) սույն որոշման հավելվածում նշված անձանց կողմից բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով՝ բնակելի տան (բնակարանի) շինարարական աշխատանքների փաստագրումից կամ բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով` դրանում որպես պարտադիր պայման նախատեսելով այն, որ ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են կատարված.

5) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) շինարարական աշխատանքների ավարտման կամ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքման օրվանից մինչև 6 ամիս, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը.

6) տրամադրվող աջակցության չափը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգի 91-րդ կետով սահմանված նորմերով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց ընտանիքներին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսից և 2012 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի բնակելի տների մեկ քառ. մետր ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված արժեքից.

7) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված երկրաբանական ուսումնասիրությունն իրականացվում է աջակցություն ստացող բնակիչների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`

1) սույն որոշման հավելվածում նշված անձանց աջակցությունը հատկացնել միայն նոր կառուցվող շենքերի տարածքների համար համապատասխան մարմնի կողմից իրականացված երկրաբանական ուսումնասիրության արդյունքում, տարածքի անվտանգության վերաբերյալ դրական եզրակացության առկայության դեպքում.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղական համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` սողանքային գոտում բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել գյուղատնտեսականի` սահմանելով, որ աջակցության միջոցով շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերած քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները։

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարի բաշխման մասին» N 1521-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 10-ի N 743-Ա որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅԳՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ազգանունը

 

 

Անունը

 

 

Հայրանունը

 

 

Ծննդյան տարեթիվը

 

Անձնագրի համարը

Ընտանիքիանդամների թիվը

Տրամադրվող աջակցության չափը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

Միսկարյան

Խորեն

Հովհաննեսի

01.01.1938 թ.

AF0332320

1

1260.0

2.

Բարսեղյան

Ռոբերտ

Գուրգենի

26.01.1969 թ.

AN0325865

4

1820.0

3.

Վանյան

Էդիկ

Արամայիսի

05.05.1963 թ.

AK0446426

3

1540.0

4.

Սահակյան

Մարիետա

Մարտիրոսի

15.03.1956 թ.

AC0290907

7

2100.0

5.

Հովհաննիսյան

Վլադիմիր

Գուրգենի

02.02.1936 թ.

AC0290992

5

1820.0

6.

Պետրոսյան

Ալբերտ

Սերգեյի

26.04.1941 թ.

AF0529493

1

1260.0

7.

Կարապետյան

Նվարդ

Մելիքի

24.01.1937 թ.

AF0376457

6

2100.0

8.

Ղուկասյան

Ռաֆիկ

Սոսի

28.04.1963 թ.

AN0200861

1

1260.0

9.

Հովհաննիսյան

Լուսիկ

Հակոբի

00.00.1939 թ.

AE0452523

7

2100.0

10.

Մարտիրոսյան

Աբգար

Վասիլի

01.01.1967 թ.

AF0735535

5

1820.0

11.

Դանիելյան

Լենա

Խաչատուրի

00.00.1950 թ.

AF0688635

1

1260.0

12.

Խալաթյան

Կարեն

Բորիսի

15.03.1998 թ.

AB0440237

6

2100.0

13.

Գասպարյան

Ռուդոլֆ

Միխայելի

04.03.1962 թ.

AF0688698

1

1260.0

14.

Հարությունյան

Մհեր

Վոլոդյայի

17.09.1970 թ.

AK0514882

4

1820.0

15.

Մարգարյան

Օֆելյա

Արմենակի

00.00.1925 թ.

AG0272147

1

1260.0

16.

Ֆոլյան

Հռիփսիմե

Սարգսի

23.05.2012 թ.

AM0739637

1

1260.0

17.

Սահակյան

Իվան

Ոսկանի

05.04.1928 թ.

AG0273023

7

2100.0

18.

Առուստամյան

Մամիկոն

Գուրգենի

01.09.1969 թ.

AC0567365

5

1820.0

19.

Սարգսյան

Մելինե

Բաբկենի

03.06.1983 թ.

AE0644221

3

1540.0

20.

Խաչատրյան

Դավիթ

Տիգրանի

05.03.1966 թ.

AH0363329

4

1820.0

21.

Մուրադյան

Վլադիմիր

Սարգսի

00.00.1932 թ.

262-026 07.03 234037

2

1260.0

22.

Մնացականյան

Ռաֆիկ

Ռուբենի

15.07.1979 թ.

AM0596588

3

1540.0

23.

Ապրեսյան

Հայկուհի

Հովակիմի

28.01.1975 թ.

AC054224

6

2100.0

24.

Մարտիրոսյան

Վիգեն

Անդրանիկի

10.10.1982 թ.

AG0420337

4

1820.0

25.

Բաղդասարյան

Անդրանիկ

Ռուբենի

16.10.1997 թ.

 AF0228030

4

1820.0

26.

Լազարյան

Սոնդիչ

Մուխայելի

02.10.1944 թ.

AC0566621

8

2100.0

27.

Տավարածյան

Անուշ

Գևորգի

27.01.1956 թ.

AM0617530

1

1260.0

28.

Կարապետյան

Գայանե

Ռուբենի

10.09.1973 թ.

AE0452919

3

1540.0

29.

Ուղունյան

Աննման

Լևոնի

24.01.1975 թ.

AF0405649

5

1820.0

30.

Բաղրամյան

Լյուդմիլա

Արտեմի

13.04.1954 թ.

AM0806157

1

1260.0

 

 Ընդամենը

110

49840.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան