ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2013 թվականի N 887-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Բերդի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում՝
ա. «1102.38» թիվը փոխարինել «1102.88» թվով,
բ. «136.97» թիվը փոխարինել «137.43» թվով,
գ. «6.5» թիվը փոխարինել «6.54» թվով.
2) որոշման 3-րդ կետում՝
ա. «ա» ենթակետում «1102.38» թիվը փոխարինել «1102.88» թվով և «103.97» թիվը` «104.47» թվով,
բ. «բ» ենթակետում` «721.81» թիվը փոխարինել «721.31» թվով.
3) որոշման N 4 հավելվածում`
ա. «Բնակավայրերի» տողի «ընդամենը» սյունակում «136.97» թիվը փոխարինել «137.43» թվով, «որից չմասնավորեցվող» սյունակում «49.66» թիվը` «50.12» թվով և «պետական սեփականություն հանդիսացող հողեր» սյունակում «3.20» թիվը` «2.74» թվով,
բ. «Հատուկ պահպանվող տարածքների» տողի «ընդամենը» սյունակում «6.50» թիվը փոխարինել «6.54» թվով, «որից չմասնավորեցվող» սյունակում «6.50» թիվը` «6.54» թվով և «պետական սեփականություն հանդիսացող հողեր» սյունակում «86.42» թիվը` «86.38» թվով,
գ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
4) որոշման N 6 հավելվածում՝
ա. հավելվածը 101-030-րդ տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
չմ», |
բ. հավելվածը 165-003-րդ տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
չմ», |
գ. «Բնակավայրերի հողեր» սյունակի «Ընդամենը» տողում «136.97» թիվը փոխարինել «137.43» թվով,
դ. «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» սյունակի «Ընդամենը» տողում «6.50» թիվը փոխարինել «6.54» թվով.
5) որոշման N 7 հավելվածում՝
ա. հավելվածից հանել հետևյալ տողերը՝
« |
|
», |
« |
|
», |
բ. «Բնակավայրերի հողեր» սյունակի «Ընդամենը» տողում «3.20» թիվը փոխարինել «2.74» թվով,
գ. «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» սյունակի «Ընդամենը» տողում «86.42» թիվը փոխարինել «86.38» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 28 Երևան |