ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 469-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 145-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 21-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 145-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2013 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2013 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |