ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2012 թվականի N 898-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք` Բելառուսի Հանրապետության խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 19-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 18-ի N 898-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-25-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լ. Շաքարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի երկրորդ քարտուղար | |
Դ. Ջանազյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ռեֆերենտ | |
Ս. Չամանյան | - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 18-ի N 898-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսերը |
Գումարը |
Օդանավակայան (երկաթուղային կայարան) տեղափոխում (Մինսկ և շրջաններ) |
20 |
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) |
20 |
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
80 |
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
20 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) |
195 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը |
335 |
Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 35 եվրո, 3 օր) |
105 |
Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 15 եվրո, 3 օր) |
45 |
Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 35 եվրո, 3 օր) |
105 |
Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից) |
15 |
Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (6 գիշեր՝ յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 110 եվրո և հավելյալ 55 եվրո, եթե Մինսկ է ժամանել ավելի շուտ) |
715 |
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 50 եվրո, առավելագույնը՝ 7 օր) |
350 |
Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 40 եվրո, 3 օրվա համար) |
120 |
Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 40 եվրո, 3 օրվա համար) |
120 |
Յուրաքանչյուր դիտորդին առձեռն վճարվելիք ընդհանուր գումարի չափը |
1575 |
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված ամբողջական գումարի չափը |
1910 |
Երևան-Մինսկ-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը |
430 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2012, N 1290-Ա | 29.12.2012, N 898-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|