ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 75-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1327914.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված 12600 տոննա (վերածած լիտրի՝ 00C-ի դեպքում՝ 14754600 լ) դիզելային վառելանյութի գումարների հավաքագրումն ամբողջությամբ չապահովելու դեպքում չիրացված դիզելային վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագիրն իրականացնելու, 12600 տոննա (վերածած լիտրի՝ 00C-ի դեպքում՝ 14754600 լ) դիզելային վառելանյութ մատակարարելու համար.
2) ապահովել վերահսկողություն սույն որոշմամբ հաստատված ծրագրի կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 7 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում, նպաստել հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:
2. Սույն ծրագրի շրջանակներում նախատեսված 12600 տոննա (14754600 լիտր՝ 00C-ի դեպքում) դիզելային վառելանյութի վաճառքը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված հայտերը` համաձայն աղյուսակի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 1327914.0 հազ. դրամ գումարը հատկացնում է «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ մատակարար)՝ գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան, 12600 տոննա դիզելային վառելանյութ (վերածած լիտրի) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մեկ լիտրը 350 դրամ արժեքով վաճառելու համար:
(3-րդ կետը փոփ. 22.03.12 N 352-Ն)
4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝
1) ըստ համայնքների՝ հաստատում, անհրաժեշտության դեպքում փոփոխում են մարզին հատկացված դիզելային վառելանյութի քանակը՝ համաձայն N 1 ձևի, և մինչև 2012 թվականի փետրվարի 15-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին տրամադրելու համար.
2) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են դիզելային վառելանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը և դրա դիմաց դիզելային վառելանյութի հատկացումը հողօգտագործողներին: Հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.
3) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են համայնքներում ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի.
4) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակի և շահառուների մասին տեղակատվության հավաքագրումը՝ համաձայն N 3 ձևի, մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և մատակարարին:
5. Մատակարարը՝
1) համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ցանկերի՝ վաճառում է գործող նորմատիվներին և ստանդարտներին համապատասխան 12600 տոննա (14754600 լիտր՝ 00C-ի դեպքում) դիզելային վառելանյութ.
2) հողօգտագործողներին դիզելային վառելանյութի վաճառքն իրականացնում է մեկ լիտրը՝ 350 դրամ արժեքով.
3) համայնքների հողօգտագործողներից փաստացի հավաքագրված գումարների դիմաց դիզելային վառելանյութը մատակարարում է համապատասխան համայնքին՝ համայնքի ղեկավարի հետ կազմելով դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման վերաբերյալ երկկողմանի հաստատված ակտ՝ համաձայն N 4 ձևի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 12600 տոննա (14754600 լիտր՝ 00C-ի դեպքում) դիզելային վառելանյութի վաճառքը ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնում է՝
ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,
բ. ֆինանսական հաշվետվություն:
(5-րդ կետը փոփ. 22.03.12 N 352-Ն)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 22.03.12 N 352-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Մարզի անվանումը |
Դիզելային վառելանյութի հատկացվող քանակը (տոննա) |
Դիզելային վառելանյութի հատկացված քանակը (լիտր) |
1 |
2 |
3 |
Արագածոտն |
1000,0 |
1171000,0 |
Արարատ |
1400,0 |
1639400,0 |
Արմավիր |
2500,0 |
2927500,0 |
Գեղարքունիք |
2700,0 |
3161700,0 |
Լոռի |
550,0 |
644050,0 |
Տավուշ |
900,0 |
1053900,0 |
Շիրակ |
2000,0 |
2342000,0 |
Կոտայք |
350,0 |
409850,0 |
Սյունիք |
800,0 |
936800,0 |
Վայոց ձոր |
370,0 |
433270,0 |
Պահուստային ֆոնդ |
30 |
35130,0 |
Ընդամենը |
12600.0 |
14754600,0 |
Հաշվարկը կատարված է՝ 1 տոննա դիզելային վառելանյութը 00 C-ի դեպքում՝ 1171 լիտրով:
(Աղյուսակը խմբ. 19.04.12 N 491-Ն, 24.05.12 N 676-Ն)
Ձև N 1
Հաստատում եմ՝
ՀՀ _________________________ մարզպետ
________________________________________
________________________________________
____ ___________ 2012 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ____________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN |
Համայնքը |
Հատկացված |
Հատկացված դիզելային վառելանյութի |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
|||
5. |
|||
6. |
|||
7. |
|||
8. |
|||
Ընդամենը |
Ձև N 2
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________ ՄԱՐԶԻ _______________________ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹ ԳՆԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
NN |
Անունը, հայրանունը, ազգանունը |
Անձնագրի |
Գնված դիզելային վառելանյութի քանակը |
Ստորագրությունը |
Ընդամենը |
Համայնքի ղեկավար _________________________ ______________________________________
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
Ձև N 3
Հաստատում եմ՝
ՀՀ _________________________ մարզպետ
________________________________________
________________________________________
____ ___________ 2012 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2012 ԹՎԱԿԱՆԻ ______ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
NN |
Համայնքը |
Համայնքի ղեկավարի |
Համայնքի համար նախատեսված դիզելային վառելանյութի քանակը |
Համայնքում փաստացի վաճառված դիզելային վառելանյութի քանակը |
Դիզելային վառելանյութ գնած շահառուների թիվը |
Համայնքի ղեկավարի ստորագրու-թյունը |
Ընդամենը |
Մատակարար կազմակերպության անվանումը _____________________
(ստորագրությունը) |
Ձև N 4
Ա Կ Տ
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի ______________________________ համայնքի ղեկավար _________________ -ը, մի կողմից, և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Յ. Խաչատրյանը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 75-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան դիզելային վառելանյութի քանակի մատակարարման համար «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեհամարին փոխանցված _________ ____________ դրամի դիմաց մատակարարը 2012 թվականի _______________-ին համայնքին է հանձնել _________________________ լիտր դիզելային վառելանյութ:
ՀԱՆՁՆԵՑ «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն |
ԸՆԴՈՒՆԵՑ ________________համայնքի ղեկավար |
Յ. Խաչատրյան ___________________ (ստորագրությունը) |
_____________________________ _____________________________ (անունը, ազգանունը) |
(Հավելվածը փոփ. 22.03.12 N 352-Ն, խմբ. 19.04.12 N 491-Ն, 24.05.12 N 676-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.08.2012, N 1050-Ն | 30.08.2012, N 75-Ն | |
24.05.2012, N 676-Ն | 14.06.2012, N 75-Ն | |
19.04.2012, N 491-Ն | 12.05.2012, N 75-Ն | |
22.03.2012, N 352-Ն | 14.04.2012, N 75-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|