Գլխավոր տեղեկություն
Համար
N 159-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2011 թվականի N 159-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարության և մի շարք հանձնակատարների, ինչպես նաև Բելգիայի Թագավորության վարչապետի և խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի մարտի 15-17-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Խուդոյանինը, Ա. Զատիկյանինը, Է. Աղախանյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կ. Ղազինյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Տ. Դավթյանինը, Ա. Աշոտյանինը, Վ. Արամյանինը, Ա. Ղարիբյանինը, Վ. Սիմոնյանինը, Ա. Մայսուրյանինը, Վ. Ազոյանինը և Մ. Բաբայանինը, Ա. Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը լրաց., փոփ. 15.03.11 N 194-Ա, 21.03.11 N 209-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

1) ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(4-րդ կետը լրաց. 15.03.11 N 194-Ա)

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի մարտի 15-ին Երևան-Բրյուսել, իսկ 2011 թվականի մարտի 17-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 4
Երևան

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 մարտի 4-ի N 159-Ա

 որոշման

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-17-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

 - ՀՀ վարչապետ

   

Դ. Սարգսյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   

Տ. Դավթյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Ա. Աշոտյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Ա. Ղարիբյան

 - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական

   

Կ. Ղազինյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Արամյան

 - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
   կապերի վարչության պետ
 

Վ. Ասոյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության
  «Պետականարարողակարգի ծառայություն»
   գործակալության պետի պաշտոնակատար

     

Ա. Անանյան

 - ՀՀ վարչապետի օգնական

   

Վ. Սիմոնյան

 - Եվրոպական միությունում ՀՀ առևտրական
   ներկայացուցիչ

   

Ա. Մայսուրյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
  Եվրամիության և միջազգային տնտեսական
  համագործակցության վարչության միջազգային
  տնտեսական համագործակցության բաժնի պետ

    

Վ. Ազոյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարության 
   աշխատակազմի գյուղատնտեսության
   զարգացման ծրագրերի վարչության 

   ենթակառուցվածքների և պարենային
   անվտանգության բաժնի պետ

    

Մ. Բաբայան

 - ՀՀ առողջապահության նախարարության պետական
   հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության
   սնուցման բաժնի պետ

   

Ա. Ավետիսյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության 
   «Պետական արարողակարգի ծառայություն» 
   գործակալության պաշտոնական այցերի բաժնի
   2-րդ քարտուղար

   

Ա. Զատիկյան

 - ՀՀ պետական պահպանության ծառայության
   աշխատող

   

Է. Աղախանյան

 - ՀՀ պետական պահպանության ծառայության
    աշխատող

   

Խ. Ադումյան

 - թարգմանիչ

   

Ա. Շահինյան

 - ՀՀ վարչապետի օպերատոր

   

Հ. Բաբայան

 - ՀՀ վարչապետի լուսանկարիչ

   
Ա. Խուդոյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
 
Ա. Հովհաննիսյան  - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր
 
Ա. Խուդոյան  -  ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, «Հրապարակում» հեռուստածրագրի ղեկավար»
 
Ա. Հովհաննիսյան  - Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր
 

Ա. Հերիքյան

 - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
  լրագրող (համաձայնությամբ)

   

Տ. Բաբայան

 - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
   օպերատոր (համաձայնությամբ)

   

Մ. Սարգսյան

 - «Հ2» հեռուստաընկերության լրագրող
    (համաձայնությամբ)

   

Լ. Հակոբյան

 - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող
    (համաձայնությամբ)

   

Մ. Քեշիշյան

 - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող
   (համաձայնությամբ)

   

Հ. Զորյան

 - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
   (համաձայնությամբ)

   

Գ. Ավետիսյան

 - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող
   (համաձայնությամբ)

   

Հ. Ղազարյան

 - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր
   (գտնվում է Բրյուսելում, համաձայնությամբ)

(Հավելվածը լրաց., փոփ. 15.03.11 N 194-Ա, 21.03.11 N 209-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան