ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2011 թվականի N 228-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2011 թվականի ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2011 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 25 |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 թվականի մարտի 28-ից մինչԵՎ ապրիլի 7-ը Աստանա մեկնող դիտորդական առաքելության պատվիրակության
Հ. Ղազարյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի | |
Ս. Պիպոյան |
- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության փորձագիտական բաժնի պետ (համաձայնությամբ) | |
Կ. Հայրապետյան |
- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետաիրավական անվտանգության ռազմավարության իրականացման բաժնի գլխավոր | |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական | |
|
| |
Գ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական | |
Ռ. Սաֆրաստյան |
- ՀՀ հանրային խորհրդի արտաքին կապերի, կրոնի և սփյուռքի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Խզմալյան |
- ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային, պետական սեփականության և գնային քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Լ. Սիմոնյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ) | |
Տ. Օհանյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար (համաձայնությամբ) | |
Հ. Հարությունյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օգնական (համաձայնությամբ) | |
Կ. Մինասյան |
- «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Է. Հարությունյան |
- «Երիտասարդ դեմոկրատների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ի. Հարությունյան |
- «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Լ. Խաչատրյան |
- «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |