Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2011-30.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2011 թվականի N 228-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2011 թվականի ապրիլի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2011 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 7-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 25
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
մարտի 25-ի N 228-Ա
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

2011 թվականի մարտի 28-ից մինչԵՎ ապրիլի 7-ը Աստանա մեկնող դիտորդական առաքելության պատվիրակության

 

Հ. Ղազարյան

    

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի 
վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

 

Ս. Պիպոյան

 

- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական  վերլուծությունների վարչության փորձագիտական  բաժնի պետ (համաձայնությամբ)

 

Կ. Հայրապետյան

 

- ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ազգային  անվտանգության ռազմավարության իրականացման  վարչության պետաիրավական անվտանգության  ռազմավարության իրականացման բաժնի գլխավոր 
մասնագետ (համաձայնությամբ)

 

Ա. Գրիգորյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական


Ա. Ավետիսյան

 


- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական

 
Գ. Հովհաննիսյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական

 
Ռ. Սաֆրաստյան  

- ՀՀ հանրային խորհրդի արտաքին կապերի, կրոնի և  սփյուռքի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 
Ա. Խզմալյան  

- ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և  բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային,  պետական սեփականության և գնային քաղաքականության ենթահանձնաժողովի նախագահ  (համաձայնությամբ)

 
Լ. Սիմոնյան  

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  արտաքին կապերի վարչության պետ  (համաձայնությամբ)

 
Տ. Օհանյան  

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի  քարտուղար (համաձայնությամբ)

 
Հ. Հարությունյան  

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահի օգնական (համաձայնությամբ)

 
Կ. Մինասյան  

- «Մարդու իրավունքների կենտրոն» հասարակական  կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 
Է. Հարությունյան  

- «Երիտասարդ դեմոկրատների միավորում»  հասարակական կազմակերպության նախագահ  (համաձայնությամբ)

 
Ի. Հարությունյան  

- «Հայ պրոֆեսիոնալների դաշինք» հասարակական  կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 
Լ. Խաչատրյան  

- «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական  կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2011, N 253-Ա 30.03.2011, N 228-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան