ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2011 թվականի N 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «կապարակնքված» բառը փոխարինել «դրոշմակնքված» բառով.
2) 7-րդ կետում «կապարակնքում է հարկային տեսչության կլոր կնիքով» և «Կապարակնքված» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրոշմակնքում է ինքնասոսնձվող դրոշմանիշով» և «Դրոշմակնքված» բառերով.
3) 28-րդ կետում «կապարակնիքները» բառը փոխարինել «դրոշմանիշերը» բառով.
4) 30-րդ կետում «կապարակնքվում է» բառերը փոխարինել «դրոշմակնքվում է» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետը.
6) NN 5 և 6 ձևերում «կապարակնիք» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «դրոշմանիշ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|