ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2010 թվականի N 994-Ա
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին 2010 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության խորհրդի 140-րդ նստաշրջանին պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ համաժողովի հաշվետվությունը ներկայացնելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Ավետիսյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|