Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2010-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.14/9(361).1 Հոդ.158
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2010 թվականի N 144-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) I բաժնում «Մամուլի և տեղեկատվության վարչություն» բառերը փոխարինել «Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն» բառերով, իսկ «Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն» բառերը` «Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչություն» բառերով.

2) l բաժինը լրացնել «Սահմանակից երկրների վարչություն» և «Մշակույթի և հումանիտար համագործակցության վարչություն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 23

Երևան