Գլխավոր տեղեկություն
Համար
N 94-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.156
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2009 թվականի N 94-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշմամբ հաստատված կանոնների 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.

«20.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները:

ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:

Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնման ժամանակ տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) վրա հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է:

Եթե վերադարձվում է ՀԴՄ-ի չեկով (կտրոնով) վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր դրամարկղային չեկ (կտրոն):

Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության իրացումից հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 20-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկանքում (N 9 ձևում) ներառվելու կամ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից: Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի չեկերը (կտրոնները) հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ պահպանվում են կազմակերպությունում տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 4
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան