ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1304-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. դեկտեմբերի 29 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 29-ի N 1304-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ
| 
 Բորիս Դեմիրխանյան  | 
 - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Արսեն Սայադյան  | 
 - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից  | 
| 
 Վահագն Հարությունյան  | 
 - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  | 
| 
 Հովհաննես Նիկողոսյան  | 
 - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)  | 
| 
 Լուսինե Սարգսյան  | 
 - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Անդրանիկ Ալեքսանյան  | 
 - Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Հայկ Չոբանյան  | 
 - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Թոմաս Մազեջյան  | 
 - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Միսակ Խաչատրյան  | 
 - «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի ցանցային կառավարման և մոնիտորինգի ղեկավար (համաձայնությամբ)  | 
| 
 Տիգրան Հարությունյան  | 
 - «Նոյան տապան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Վլադիմիր Սահակյան  | 
 - «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Տիգրան Զարգարյան  | 
 - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Լիանա Դոյդոյան  | 
 - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի փորձագետ (համաձայնությամբ)  | 
| 
 Բորիս Նավասարդյան  | 
 - Երևանի մամուլի ակումբի նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Գագիկ Մակարյան  | 
 - Հայաստանի Հանրապետության գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Սամվել Մարտիրոսյան  | 
 - տեղեկատվական անվտանգության փորձագետ (համաձայնությամբ)  | 
| 
 Գրիգոր Սաղյան  | 
 - «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ)  | 
(հավելվածը փոփ. 19.07.17 N 780-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |