Գլխավոր տեղեկություն
Համար
N 577-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/39(629) Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2008 թվականի N 577-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Գյումրու «Ընտանեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վեց մասնաշենքի ջեռուցման համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 13200 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`

ա. 12672.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով,

բ. 528.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծանախահաշվային ծախսեր» հոդվածով:

(2-րդ կետը խմբ. 04.09.08 N 989-Ն) 

3. Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տարածքը գազիֆիկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

(3-րդ կետը խմբ. 04.09.08 N 989-Ն) 

4. «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ վճարումների գծով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

(4-րդ կետը լրաց. 04.09.08 N 989-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 12-ի N 577-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բա-
ժինը
Խում-
բը
Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0,0 0,0 0,0
     

այդ թվում`

     
07     ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (32.200,0) (32.200,0) (32.200,0)
     

այդ թվում`

     
  02   Արտահիվանդանոցային ծառայություններ (32.200,0) (32.200,0) (32.200,0)
     

այդ թվում`

     
    02 Մասնագիտացված բժշկական ծառայություններ (32.200,0) (32.200,0) (32.200,0)
     

այդ թվում`

     
      04. Նեղ մասնագիտացված բժշկական օգնության գծով պետական պատվեր (32.200,0) (32.200,0) (32.200,0)
      ՀՀ առողջապահության նախարարություն (32.200,0) (32.200,0) (32.200,0)
     

այդ թվում`

     
      Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (32.200,0) (32.200,0) (32.200,0)
11     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 32.200,0 32.200,0 32.200,0
     

այդ թվում`

     
  01   ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 32.200,0 32.200,0 32.200,0
     

այդ թվում`

     
    01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 32.200,0 32.200,0 32.200,0
      01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 32.200,0 32.200,0 32.200,0
      ՀՀ կառավարություն 32.200,0 32.200,0 32.200,0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան