ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 460-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «39. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների իրականացումը «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով ապահովելու նպատակով, դրամաշնորհի տեսքով, որպես նվիրաբերություն, տրամադրվում են «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` այդ կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 25-ի N 460-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը | Խումբը | Դասը | Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս | տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 0.0 | 0.0 | 0.0 | |||
այդ թվում` | ||||||
09 | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | 0.0 | 0.0 | 0.0 | ||
այդ թվում` | ||||||
06 | Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ | 0.0 | 0.0 | 0.0 | ||
այդ թվում` | ||||||
01 | Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ | 0.0 | 0.0 | 0.0 | ||
39. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ | 0.0 | 0.0 | 0.0 | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 0.0 | 0.0 | 0.0 | |||
այդ թվում` | ||||||
Գործուղումների և շրջագայությունների ծախսեր | (46920.0) | (46920.0) | (46920.0) | |||
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ | (86444.4) | (134469.1) | (192098.7) | |||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին | 133364.4 | 181389.1 | 239018.7 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |