ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«14» մարտի 2025 թ. |
N 35-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման ընթացակարգը ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
3/14/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 14-ի N 35-Ն հրամանի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն ընթացակարգով սահմանվում են պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման գործի հետ կապված հարաբերությունները:
2. Պետական կամ համայնքային թանգարանների սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատումն (այսուհետ՝ վերագնահատում) իրականացվում է հինգ տարին մեկ:
3. Վերագնահատումն իրականացվում է թանգարանային հավաքածուում ներառված մշակութային արժեքների և հավաքածուների մշակութային, գիտական արժեքի և գնի որոշման նպատակով:
4. Վերագնահատման գործընթացը կազմակերպում է պետական կամ համայնքային թանգարանը (այսուհետ՝ թանգարան)՝ թանգարանի ղեկավարի հրամանով:
5. Թանգարանի ղեկավարը հրամանով ստեղծում է աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ), որի կազմում ընդգրկվում են թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով ղեկավարի տեղակալը, թանգարանի հավաքածուի գլխավոր ավանդապահը/ֆոնդապահը, հավաքածուի բաժինների ավանդապահները/ֆոնդապահները, գիտահետազոտական բաժինների մասնագետները:
6. Աշխատանքային խումբը նախապատրաստում է թանգարանի հավաքածուում հաշվառված վերագնահատման ենթակա մշակութային արժեքների և հավաքածուների ցանկը:
7. Վերագնահատումն իրականացնում է թանգարանի ղեկավարի հրամանով ստեղծված վերագնահատող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմը համաձայնեցվում է լիազոր մարմնի հետ:
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով ղեկավարի տեղակալը, թանգարանի հավաքածուի գլխավոր ավանդապահը/ֆոնդապահը, գիտահետազոտական բաժինների մասնագետները, մշակութային արժեքների փորձագետներ:
10. Հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը 5, առավելագույնը տասներեք անդամներից:
11. Կախված վերագնահատման ենթակա մշակութային արժեքների և հավաքածուների ցանկում ընդգրկված թանգարանային առարկաների քանակից՝ հանձնաժողովի աշխատանքների իրականացման ժամկետ կարող է սահմանվել նվազագույնը մեկ, առավելագույնը՝ երեք ամիս:
12. Հանձնաժողովը մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատումն իրականացնում է հետևյալ ընթացակարգով՝
1) իրականացնում է վերագնահատման ենթակա մշակութային արժեքների և հավաքածուների ցուցակում ընդգրկված թանգարանային առարկաների վերաբերյալ առկա փաստաթղթերի (գիտական վկայագրեր, արձանագրություններ, նախորդ գնահատման փաստաթղթեր) հավաքագրում, առկա տեղեկույթի ստուգում.
2) իրականացնում է մշակութային արժեքի պահպանվածության վիճակի գնահատում (պահպանվածություն, վնասվածքներ, վերականգնման, ամրակայման, ախտահանման անհրաժեշտություն: Եթե մշակութային արժեքը կամ հավաքածուն վերականգնման, ամրակայման, ախտահանման կարիք ունի, ապա վերագնահատումն իրականացվում է նշված աշխատանքների իրականացումից հետո).
3) իրականացնում է յուրաքանչյուր մշակութային արժեքի պատմական, մշակութային, գիտական արժեքի վերլուծություն.
4) իրականացնում է համեմատություն միջազգային աճուրդային, գիտական կամ արխիվային տվյալների հետ, որոշում մշակութային արժեքի գինը.
5) կազմում է մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման ակտ (համաձայն Ձև-ի) և ձևակերպում է յուրաքանչյուր մշակութային արժեքի և հավաքածուի վերաբերյալ եզրակացություն:
13. Վերագնահատող հանձնաժողովը մշակութային արժեքների և հավաքածուների վերագնահատման ակտը և յուրաքանչյուր մշակութային արժեքի կամ հավաքածուի համար կազմած եզրակացությունը ներկայացնում է թանգարանի ղեկավարին:
14. Վերագնահատման արդյունքները հաստատվում են թանգարանի ղեկավարի հրամանով:
15. Թանգարանը վերագնահատման արդյունքները ներմուծում է թանգարանի հավաքածուի էլեկտրոնային շտեմարան, իսկ յուրաքանչյուր վերագնահատված մշակութային արժեքի կամ հավաքածուի վերաբերյալ կազմված եզրակացությունը՝ հաշվառում հավաքածուի հաշվառման փաստաթղթերի ցանկում:
ՁԵՎ
ԱԿՏ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
Թանգարանի անվանումը
Ակտի կազմման օրը, ամիսը, տարին
Ակտի համարը (փաստաթղթի համարը)
1. Վերագնահատման անհրաժեշտությունը
(Օրինակ՝ պլանավորված վերագնահատում, բացահայտված նոր տվյալների հետ նույնականացում, ֆիզիկական վիճակի փոփոխություն, դրամական արժեքի (գնի) որոշում, ապահովագրական արժեքի որոշում և այլն)
2. Հանձնաժողովի կազմը
1. Անուն, ազգանուն, պաշտոն (հանձնաժողովի նախագահ)
2. Անուն, ազգանուն, պաշտոն (հանձնաժողովի անդամ)
3. Անուն, ազգանուն, պաշտոն (հանձնաժողովի անդամ)
3. Վերագնահատվող մշակութային արժեքներ (թանգարանային առարկաներ)
N |
Անվանումը և գույքահամարը |
Նկարագրությունը |
Մշակութային և գիտական արժեքը |
Որոշված գինը /ՀՀ դրամ |
1. |
||||
2. |
||||
3. |
4. Վերագնահատման տեղեկույթի աղբյուրները.
(Փորձագիտական եզրակացություն, աճուրդային տվյալները, հետազոտության արդյունքները, վերականգնման աշխատանքների հաշվետվությունները և այլն):
5. Հանձնաժողովի որոշումը.
Հանձնաժողովի իրականացրած վերագնահատման արդյունքում որոշվել է՝
Ընդունել մշակութային արժեքների (թանգարանային առարկաների) և հավաքածուների վերագնահատման արդյունքները և կատարել համապատասխան փոփոխություններ հաշվառման փաստաթղթերում:
6. Լրացուցիչ առաջարկություններ.
Նկարագրեք առաջարկները (հնարավոր գործողություններ, ցուցադրության պլանավորում, վերականգնում և այլն):
Հանձնաժողովի անդամների ստորագրությունները՝
Նախագահ՝ _____________ (անուն, ազգանուն)
Հանձնաժողովի անդամներ՝ _____________ (անուն, ազգանուն)
Գլխավոր ավանդապահ/ֆոնդապահ _____________ (անուն, ազգանուն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2025 թվական:
