ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2019 թ. |
N 380-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1740-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված դրական փորձագիտական եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի «Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան-սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1740-Ն հրամանը:
2. Հաստատել միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:
3. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:
Ա. Անափիոսյան /Նախարարի պարտականությունները կատարող/ |