Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
20 դեկտեմբերի 2007 թվականի N 1537-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 638-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել նրան ամրացված 226 276 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Քաշաթաղի շրջանի վարչակազմին տրամադրելու` շրջանի ճանապարհների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար։
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման–ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը։
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Երևան քաղաքի փրկարարական և վթարավերականգնողական միջհամայնքային միությանը գույք անհատույց օգտագործման հանձնելու մասին» N 638-Ա որոշման 3-րդ կետը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
NN ը/կ |
Գույքի անվանումը | Մակնիշը | Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը |
1. | Ավտոկռունկ «ԿՍ-3577» | 602-ՍՈՒ-63 | - |
2. | Ավտոկռունկ «ՍՄԿ-101» | 58-40 | 126910 |
3. | Էքսկավատոր «ԷՕ-4124» | 406 | - |
4. | Մղան (բուլդոզեր) «ԴԶ-130» | 396 | - |
5. | Ուղեհարթիչ (գրեյդեր) «ԴԶ-143» | 397 | 99366 |
6. | Ճնշակ (կոմպրեսոր) «ՊՐ-10-8 Մ-2» | 380 | - |
Ընդամենը | 226276 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |