«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
27 մարտի 2003 թվականի N 503-Ա
«ՌԵՆԿՈ ԱՐՄԷՍՏԵՅՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի չորրորդ մասի ու 76-րդ հոդվածի հինգերորդ մասի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`
ա) Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից 3,0 հեկտար մակերեսով հողամասն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով` 50 տարի ժամկետով տրամադրել «Ռենկո Արմէստեյտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Երևանում հասարակական և բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով` վարձակալության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ.
(ա ենթակետը փոփ. 26.05.06 N 751-Ա)
բ) Երևանի Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող նախագծային ճանապարհի և «Արևի» ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջանկյալ տարածքից 5,0 հեկտար մակերեսով հողամաս առանց մրցույթի, վարձակալության իրավունքով` 50 տարի ժամկետով գնման նախապատվության իրավունքով տրամադրել «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևանում ժամացույցների մասերի արտադրության գործարան կառուցելու նպատակով:
2. Երևանի քաղաքապետին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|