«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1526-Ա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստան` իմ բարեկամ» խորագրով Ֆրանսիայում Հայաստանի տարվա` երկու երկրների համագործակցության ծրագրի շրջանակներում Փարիզի Լուվրի թանգարանում «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով և հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի ու «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
ա) Ֆրանսիայի Լուվրի թանգարանում 2007 թվականի փետրվար-հունիս ամիսներին «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով 2006 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանից Ֆրանսիա ժամանակավոր արտահանել 27 հայկական խաչքար` համաձայն հավելվածի.
բ) «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2007 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` նշված հայկական խաչքարերը տեղափոխել Հայաստան և դրանք վերադարձնել իրենց գտնվելու վայրերը։
2. Ընդունել ի գիտություն, որ նշված հայկական խաչքարերի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հայկական խաչքարերի` համաձայն հավելվածի, տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին` աջակցել հայկական խաչքարերի տեղափոխման աշխատանքներին:
5. Սահմանել, որ հայկական խաչքարերի տեղափոխման հետ կապված պահպանության երաշխավոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 3 |
|
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆ` ԻՄ ԲԱՐԵԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ` ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ
NN |
Հուշարձանի |
Թվագրումը |
Հասցեն, տեղը |
Չափսերը |
Պետական պահպանման ցուցիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Խաչքար |
9-10-րդ դդ. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Դաշտադեմ, հարավ-արևմտյան մասում, սբ Քրիստափորի եկեղեցու ճանապարհին |
248x150x37 |
inv. 2.35.11 |
2. |
Խաչքար |
9-10-րդ դդ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, Զորաց եկեղեցու մոտ |
107x81x15 |
inv. 9.21.11.4.2. |
3. |
Խաչքար Միրանի |
986 թ. |
ՀՀ Արագածոտնի մարզ, Մուղնի, սբ Գևորգ եկեղեցի, սեղանատան պատի մոտ |
152x106x23 |
inv. 2.1.1.7.3.1. |
4. |
Խաչքար |
9-րդ դ. |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Հռիփսիմե եկեղեցի, ներսում |
230x120x18 |
inv. 3.2.17.1. |
5. |
Խաչքար Գրիգորի |
12-13-րդ դդ. |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Գայանե եկեղեցի, հարավային պատի մոտ |
110x60x21 |
inv. 3.2.16.7. |
6. |
Խաչքար |
12-13-րդ դդ. |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Գայանե եկեղեցի, հարավային պատի մոտ |
158x78x20 |
inv. 3.2.16.5. |
7. |
Խաչքար |
11-12-րդ դդ. |
ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Մանկուք |
120x80x23 |
նորահայտ |
8. |
Խաչքար (Գրիգոր և Վարդան Մամիկոնյանների գերեզմանը) |
1157 թ. |
ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Մանկուք, Սագրաբերդ ամրոցի գերեզմանոցում |
210x120x30 |
inv. 13.Mankouk 1.2.6. |
9. |
Խաչքար Փալկայի |
1285 թ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ամաղու, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու գավթում |
164x70x26 |
inv. 9.8.1.1.3.20. |
10. |
Խաչքար պարոն Սարգսի |
1332 թ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու գավթում |
178x72x25 |
inv. 9.8.1.1.3.21. |
11. |
Խաչքար |
13-րդ դ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու բակում |
127x62x17 |
inv. 9.8.1.1.5.5. |
12. |
Խաչքար |
13-14-րդ դդ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք, եկեղեցու խորանում |
76x41x14 |
նորահայտ |
13. |
Խաչքար Հոգադեղի |
1305 թ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, սբ Նշան եկեղեցու գավթում |
125x70x25 |
inv. 9.21.10.2.2. |
14. |
Խաչքար |
1253 թ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, հյուսիս-արևելյան գերեզմանոցում |
190x81x32 |
inv. 9.21.1.3. |
15. |
Խաչքար |
13-14-րդ դդ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ամաղու, Նորավանք |
83x50x13 |
նորահայտ |
16. |
Խաչքար` խաչելության տեսարանով |
16-րդ դ. |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի, սբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում |
150x70x18 |
inv. 9.8.3.3.7. |
17. |
Խաչքար Հասանի |
1081 թ. |
ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Հավուց թառ գյուղատեղում |
85x45x11 |
inv. 2.99.-4. Havouts Tar- 3.8.2. |
18. |
Խաչքար |
10-11-րդ դդ. |
ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Խոսրով գյուղատեղի |
80x60 |
նորահայտ |
19. |
Խաչքար Գոչկապեկի (քարագործ վարպետ` Քիրամ) |
16-րդ դ. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, մեծ գերեզմանոց |
197x95x40 |
inv. 4.71.4.358 |
20. |
Խաչքար Մարինա ապաշխարողի (քարագործ վարպետ` Ակոբ) |
1609 թ. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք. Ծաղկավանք մատուռ |
235x99x40 |
inv. 4.39.1.46 |
21. |
Խաչքար |
|
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ |
146x70x29 |
նորահայտ |
22. |
Խաչքար |
|
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ |
154x65x34 |
նորահայտ |
23. |
Խաչքար |
|
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ |
123x53x24 |
նորահայտ |
24. |
Խաչքար |
12-13-րդ դդ. |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Մաքրավանքի համալիր |
180x68x23 |
inv. 6.1.55.4.9. |
25. |
Խաչքար |
|
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ |
140x63x34 |
նորահայտ |
26. |
Խաչքար |
|
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ |
190x85x30 |
նորահայտ |
27. |
Խաչքար |
11-12-րդ դդ. |
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, սբ Հովհաննես եկեղեցի |
210x95x22 |
inv. 2.28.18.1. |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |