Գլխավոր տեղեկություն
Համար
N 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998

041.0128.04.03.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 1998 թվականի N 128
քաղ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1.«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1998 թվականի հունվարի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի ներքին սահմանից բարձր աշխատավարձ` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 201 որոշման 1-ին և 2-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան


 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թվականի
ՄԱՐՏԻ 4-Ի N 128 ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ (ԴՐԱՄ)

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 52000
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար 50700
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ 48100
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, մամուլի ծառայության պետ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ, վարչության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ 45500
ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու 44000
ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ 40000
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի աշխատակազմերի ղեկավարներ, խորհրդականներ 37200
Բաժնի վարիչ 32500
Նախարարի օգնական 30850
Գլխավոր մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանավար 22100-26000
Առաջատար մասնագետ 20800-22100
Առաջին կարգի մասնագետ 18200-19500
Երկրորդ կարգի մասնագետ 15600-16900
Մասնագետ, պահեստապետ 13000-14300

(հավելվածը խմբ. 09.12.98 N 713)       
 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան