Գլխավոր տեղեկություն
Համար
N 1549-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1549-Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևանի Մանուկյան 31 հասցեում գտնվող կաթսայատան գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել նախապես որոշված հավանական գնորդ Մուշեղ Իշխանի Գալաջյանին (այսուհետ՝ գնորդ) (քաղ. Երևան, Միքայելյան փող., 66 տուն, անձնագիր` AF 0666733, տրված` 008-ի կողմից):

2. Սահմանել`

ա) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հունիսի 21-ին գնահատված արժեքը` 906,0 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 240.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 8640 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 22-ի N 1549-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

1.

Ջրաջեռուցիչ (բոյլեր)

2

2.

Ջեռուցման կաթսաներ

3

3.

Ծխնելույզ

1

 

Ընդամենը

6

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան